Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է այն, եթե ոչ մենաշնորհ, երբ հարևան Վրաստանում բենզինի ու դիզվառելիքի գինը 40%-ով էժան է Հայաստանում գործող գնից: «Գների էժանացում կլինի, եթե ազատականացվի դաշտը»,- ասաց Խ.Քոքոբելյանը:
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ վիրավոր զինվորներին արտասահմանում բուժօգնություն ապահովելու հարցը չի լուծվում, ինչո՞ւ ընդունված օրենքը չի կիրառվում:
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը փաստեց, որ հազարներով կամավորականներ ունենք առաջնագծում, որ ստացել են մարտական զենք և ներգրավված են մարտական հերթապահության մեջ: Ըստ նրա` ոչ ոք չի կարող ասել, թե այս իրավիճակն ինչքան է տևելու:
Հ.Աբրահամյանը վստահեցրեց, որ հետամուտ են լինելու, որքան էլ քաղաքական ուժերը և գործիչները չեն հավատում, իրենք գործով կապացուցեն: Նա նաև վստահեցրեց, որ տնտեսական մենաշնորհի դեմ պայքարում են, բայց որևէ մեկը սահմանափակված չէ, եթե ցանկություն ունի հեղուկ վառելիք ներկրել. «ԵՏՄ կողմից ընունվել է տեխնիկական կանոնակարգ և կա մեկ պայման, որ բոլոր չափորոշիչները համապատասխանեն դրան: Էնտեղ նորմատիվների խախտում է եղել: Եվս մեկ անգամ ուզում եմ հայտարարել` չկա մենաշնորհ»:
«Ես բաց եմ, պարո՛ն Մանուկայն, ես կոծկելու, թաքցնելու բան չունեմ: Ինչ կա, եկեք միասին անենք»,- հորդորեց Հ.Աբրահամյանը:
«Հայաստանում և Արցախում գյուղատնտեսական աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են, ուշացման դեպքեր չկան»,- այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նա նաև հայտարարեց, որ Նոյեմբերյանում «Նատալի Ֆարմ» ընկերությունը դեղատներին պարտադրում է վաճառել իր դեղերը:
«Էս ընդդիմությունից բան չեմ հասկանում, մեկ նալին ա խփում, մեկ մեխին ա խփում»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
Ըստ Զուրաբյանի` նոր Սահմանադրությամբ վերահսկման գաղափարը նսեմացվում է ընդամենը հաշվեքննություն իրականացնող մարմնի, քանի որ ՎՊ հաշվետվությունները սպառնալիք են ընկալվում իշխանության համար և փորձում են լռեցնել նրան: Նա կոչ արեց շրջել այդ ընթացքը, քանի որ պատերազմական այս պայմաններում կոռուպցիայի վերացումը գոյատևման խնդիր է և այսպես պետության գործերին էլ չի կարելի վերաբերվել:
Վերահսկիչ պալատի ստուգումներն առողջապահության ոլորտի զարգացման տեսանկյունից միանշանակ ունեցել են իրենց դրական ազդեցությունը: Նման գնահատական այսօր ԱԺ նիստում Հայաստանի վերահսկիչ պալատի 2015 թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ տվեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Վերջին 4-5 տարիներին սոցիալական ոլորտը եղել է Վերահսկիչ պալատի ծրագրերում և այս ընթացքում բավականին արդյունավետ համագործակցություն ենք ունեցել»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ի պատասխան Հայաստանի վերահսկիչ պալատի 2015 թ. տարեկան հաշվետվությունում սոցիալական ոլորտին վերաբերող բացահայտումներին:
«Հրապարակային այս պահին Արցախի հերոսի նկատմամբ ցանկացած ապատեղեկատվություն, վարկաբեկիչ նյութ բխում է Ադրբեջանի շահերից: Մենք չպետք է անենք բան, որը բխում է Ադրբեջանի շահերից»,- ասաց ՀՀԿ խոսնակը` հավելելով, որ Մ.Գրիգորյանն իր 12-13 տարեկան որդու հետ այնտեղ կռվել է, և այսօր նստել և ասել, թե 1992 թ. ինչ է եղել, ճիշտ չէ:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն արձանագրեց, որ տարեցտարի ՎՊ հաշվետվության ծավալները նվազում են: Նա հետաքրքրվեց՝ արդյոք իրապե՞ս իրավիճակը բարելավվում է:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վիեննա այցի ֆոնին միջազգային հանրության անհանգստությունն առաջացրած օրինագիծը վերջին պահին՝ ԱԺ լիագումար նիստից առաջ, քննարկվեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և չարժանացավ դրական եզրակացության։ Դրանից անմիջապես հետո, որպես անհետաձգելի՝ հարցը լիագումար նիստում դրվեց քվեարկության։
««Էյր ֆրանս», «Ավստրիական ավիաուղիներ» և «Ատլաս» ավիաընկերություններից բացի ոչ մի ավիաընկերության ինքնաթիռում հայերեն չեն հաղորդում, մինչդեռ, օրինակ, ղազախերեն և ղրղզեզերեն հաղորդում են: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
ՎՊ նախագահ Իշխան Զքարյանը նշեց, որ պետական գնումներում կան ռիսկեր, բայց կան ոլորտներ, որոնք մշտապես լինելով ՎՊ տեսադաշտում, խնդիրները կարգավորվել են, օրինակ` առողջապահության ոլորտում կան բարձր գներ, բայց կան նաև ճիշտ կազմակերպված գործընթացներ, որոնց մասին նույնպես գրել են:
«ՎՊ խորհուրդը որոշել է 100%-ով ստուգել բոլոր մարզերում սոցիալական ծառայության գրասենյակների աշխատանքը: Վերջում ստուգման փուլը կավարտենք Երևանում»,- ասաց Զաքարյանը: Ըստ նրա` դա ահռելի աշխատանք է, մեկ տարվա աշխատանք չէ, տասնյակ հազարներով գործեր են, ընդ որում` խնդիր են դրել գործերը մեկ առ մեկ նայել: ՎՊ նախագահը դժվարացավ նշել, թե երբ կավարտեն` ա՞յս տարի, թե՞ մյուս: Նա նկատեց, որ սոցիալական ոլորտն ամբողջ աշխարհում է ռիսկային:
Ի.Զաքարյանը նշեց, որ ՎՊ-ի կամ ստուգող ցանկացած կազմակերպության համար կարևոր է, որ երկրի կառավարությունը բյուջեն իրականացնի հստակ ծրագրերով, որոնց գնահատականը կարելի է տալ: Ըստ նրա` այլ խնդիր է, թե այդ ծրագրերը վերջնարդյունքում երբ են ավարտվում:
«Մարզային 12 հեռուստատեսությունները դարձել են պետության խորթ զավակները»,- այսօր ԱԺ նիստում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2015 թ. գործունեության մասին հաղորդման ժամանակ նման տեսակետ հայտնեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Որևէ հրճվանք որևէ մեկի կողմից անտեղի է, որովետև սրանք շատ լուրջ գործընթացներ են և դրանց մասին կարելի է դատել միայն արդյունքներով և ոչ թե հայտարարություններով կամ հռչակված մտադրություններով»:
«Մի քիչ էմոցիոնալ է այդ մոտեցումը: Գովազդ կա շատ տարբեր ոլորտներում, էնպես չի, որ գովազդը մեկ մարդու մենաշնորհ է»
Ըստ Միքայել Մելքումյանի՝ Հայաստանում հեռուստատեսության ոլորտը օլիգոպոլիստական մենաշնորհ է:
ԸՕ-ն և կից ներկայցված նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 94, դեմ՝ 18 և ձեռնպահ 4 պատգամավոր
«Ոչ մի բան անվերջ չի կարող լինել, եթե այդ դժգոհությունն աճում է, բնական է, պետք է մի օր պոռթկա, բնական է, որ նման տեսակի գործունեություն անողներն էլ են վախեցած, բոլորը սկսում են զգուշանալ, որովհետև խաղ ու պար չի»:
«Դրական տեղաշարժ կա: Ինչի՞ց ենք վախենում, ժողովո´ւրդ, պետք է ասենք, որ դրական տեղաշարժ կա»,- այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մեր առաջարկները վերջնագրեր չեն, մեր առաջարկները շանտաժ չեն, երբեմն ձեր կողմից եղել են նման գնահատականեր, սրանք ուլտիմատումներ չեն, սրանք լուրջ, պատասխանատու, լուրջ, տրամաբանական, փորձված և իրականացվելիք առաջարկներ են և դրա համար են, որ մենք պնդում ենք այդ առաջարկները և շարունակելու ենք»,- ասաց Ա.Մանուկյանը:
Այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դատողություններ արեց «մերոնք» ու «ձերոնք» բաժանումներից, «իշխանական պրոեկտներից» և հայտարարեց, թե այն մոդելում, որտեղ իշխանությունը կիրառում է սեփական վարչական ու ֆինանսական լծակները և «թոզ փչողներին», առաջանում են ճեղքվածքներ:
«Լուրջ մտավախություն կա, որ կվերարտադրվի քաղաքական մեծամասնությունը, որ չունի բնակչութան մեծ մասի աջակցությունը, որ այն, ինչ օգուտ է քաղաքական մեծամասնությանը, վերցրել է, իսկ այն, որ ձեռնտու չէ, պահպանված չէ այս ԸՕ նախագծով: Դեմ եմ, սա տանում է դեպի ոչ մի տեղ, չի կարող հանգեցնել ոչ մի առաջընթացի: Ես կարծում եմ, որ ԱԺ-ն պետք է իր մեջ ուժ գտնի, որ չընդունի»:
Ընտրական օրենսգրքի նախագծի հեղինակները փորձել են հնարավորինս իրացնել Վենետիկի հանձնաժողովի դիտողությունները: Այսօր ԱԺ նիստում ԸՕ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողովի առաջարկների մի մասը չի ընդունվել: Ըստ նրա` դրա համար հիմնավոր պատճառներ են եղել:
Այսօր ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Ընտրական օրենսգրքի նախագիծը: Նախքան բուն քննարկմանն անցնելը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԸՕ 5 պահանջներին սատարել են ընդդիմադիր 3 խմբակցությունները, քաղաքացիական հասարակությունը, սակայն բանակցությունները դրանց ընդունման վերաբերյալ արդյունք չեն տվել, այսինքն` կոնսենսուս չկա, նաև չեն քննարկվել ՀԱԿ ներկայացրած այլ առաջարկներն ԸՕ-ի վերաբերյալ: Լ.Զուրաբյանը նշեց, որ նաև Թրանսփարենսի Ինթերնեյշնլի կողմից ներկայացված են բազմաթիվ շատ կարևոր առաջարկներ: