«Նախապատրաստավում են նյութեր` կապված Միհրան Պողոսյանի հետ». Արփինե Հովհաննիսյան

Այսօր ԱԺ նիստում կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հետաքրքրվեց, թե «պանամյան փաստաթղթերն» ուսումնասիրվե՞լ են և կառավարությունը հանգե՞լ է եզրակացությունների:

Նշելով, որ արտաքին ագրեիայի դեպքում իշխանությունը պետք է իմանա, որ իր թիկունքն ամուր է, Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ այս հարցը բարձրացնում է, որ քանի որ կոռուպցիան անմիջական սպառնալիք է ներկայացնում մեր անվտանգությանը և այն պետք է արմատախիլ արվի: ՀՀ ադրադարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գործը քննվում է, նախապատրաստավում են նյութեր Միհրան Պողոսյանի հետ կապված: «Ձեր կողմից բարձրացված և ոչ մի հարցադրում չի անտեսվել»,- ասաց Ա.Հովհաննիսյանը` հավաստիացնելով, որ ՀՀ կառավարությունը միջոցառումներ ձեռնարկում է: Նախարարը համաձայնեց, որ կոռուպցիան պետք է արմատախիլ արվի և դրա դեմ պետք է բոլորը պայքարեն:

Տեսանյութեր

Լրահոս