Վահրամ Բաղդասարյանն ընդդիմությանը կոչ է անում քաղաքական կամք ցուցաբերել

«Ի՞նքը դեռ չի կայացել… քանի՞ ձայն էր, 98 ձայն էր, դա ինքնըստինքյան նշանակում է կոնսենսուս: Առանձին քաղաքական գործիչների մասին չեմ ուզում խոսել: Կարո՞ղ եք նշել մի ֆրակցիա, որի անդամներից մեկը կողմ չի քվեարկել»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե կոնսեսուսը «թաղել» պետք չէ:

Ըստ նրա`առաջինից մինչև երկրորդ ընթերցում կշարունակվեն ԸՕ շուրջ քննարկումները և առաջարկությունները և, հնարավոր է, որ «կողմ»-երի քանակը կավելանան: Այսինքն, նշեց Վ.Բաղդասարյանը, եթե այդ քաղաքական գոծիչները կառուցողական մոտեցում ցուցաբերեն, կհասկանան, որ այս ԸՕ-ն ոչ թե մեկ քայլ, այլ բավականին առաջընթաց է. «Նրանք չեն նկատում դրականը, պարզապես պատրվակ են փնտրում, որովհետև գիտեն իենց ռեսուրսը, իրենց հնարավորությունները, միայն ցանկանում են խարխլել, որ ինչ-որ ձևով մնան արենայում և ինչ-որ ձևով փողոց դուրս գան:

Եթե կցանկանան քաղաքական կամք ցուցաբերել, կարող են դրականը գնահատել և մենք կֆիքսենք, որ իրենք իրենց մոտցումների մեջ փոփոխություն են դրսևորել: Բնական է, որ այդ մարդկանց հետ, որ չեն կարողանում դրականը նկատել, մենք հույս չենք կապում»:

Տեսանյութեր

Լրահոս