«Իմ հորաքրոջ թոռն ու հորեղբոր տղան առաջնագծում են». Վահրամ Բաղդասարյան
«Իմ հորաքրոջ թոռն ու հորեղբոր տղան առաջնագծում են»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` արձագանքելով հանրության կողմից հնչող մեղադրանքներին, որ առաջնագծում միայն անապահով խավի զավակներն են:
Նա խնդրեց տարբերակումներ չմտցնել, թե ովքեր են կռվում, ովքեր չեն կռվում: Վ. Բաղդասարյանը հարցադրում արեց, թե ո՞վ է արել այդ մոնիթորինգը, և խնդրեց տեղեկանք ներկայացնել: Նա նշեց, որ անձամբ եղել է դիրքերում և նման տարաբաժանոմ չի նկատել. «3-4 օր կարողացաք համբերել, եթե դրանով փորձում եք խլրտում մտցնել ընտանիքների մեջ, չի հաջողվի, այսօր ամբողջ ազգը զինվորագրված է, միասնական են Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը»:
Սոցապ նախարար Արտեմ Աատրյանի հայտարարությունը, որ 64 զոհվածների ընտանիքներ վարկերի տակ են և անապահով են, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց, թե այսօր մեր երկրում կա բավականին ստվար մի զանգված, որ վարկեր ունի, բայց բանակում տարանջատում մտցնելն անընդունելի է: