«Իրավիճակը շարունակվում է օրըստօրե փոխվել». Լևոն Զուրաբյան

«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո երկրում ստեղծվել է արմատապես նոր իրավիճակ, որ շարունակվում է օրըստօրե փոխվել»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա` հանրությունն ամենայն սրությամբ ընկալել է պետական ինստիտուտների անհամարժեքությունն առկա մարտահրավերներին:

Նա նշեց, որ այսպես շարունակել չի կարելի, և թեկուզ միայն մեր հայրենիքի զինվորների և բնակչության անվտանգության ապահովման համար պետք է վերափոխել ՀՀ պետական համակարգը, վերացնել պետական լծակների օգտագործումը պաշտոնյաների կողմից, վերացնել թալանը, կոռուպցիան: «Ժողովուրդը չի կարող հավատալ պետական իշխանությանը, որի ընտրությունն ինքը չի կատարել»,- ասաց Լ.Զուրաբյանը` հավելելով, որ իշխանությունը պետք է սթափ գնահատի իրողությունը և դադարեցնի կառչել իշխանությունից:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930