«Այս 4 օրվա պատերազմը, որ, ես չեմ կարծում, որ ավարտված է, այնուամենայնիվ, 1994 թ.-ից հետո ամենալայնածավալն է եղել իր աննախադեպությամբ, կիրառվող սպառազինությունների մասով: Մենք պետք է ունենանք հստակ պատասխան այս պատերազմին, այն պետք է լինի քաղաքական, իրավական և ռազմական»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա` քաղաքական և իրավական պատասխանը հայկական կողմն ուշացնում է:
«Մենք բոլոր առումներով ուշադրության տակ ենք պահում զոհվածների, վիրավորների և անհետ կորածների բոլոր խնդիրները: Ժամանակ պետք չէ, որպեսզի մենք իմանանք, որ այդ ցավը նաև հպարտություն է: Դա մեր ազգի հպարտությունն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Այո, վերահսկողությունն ամբողջությամբ Պաշտպանության բանակի ձեռքերում է: Այսօր կրակի դադարեցման շրջանակներում պայմանավորվածության որոշակի խախտումներ են եղել ադրբեջանական կողմից, բայց այդ ամենը վերահսկվում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով հարցին, թե այսօր մեր դիրքերի առումով ունե՞նք ապրիլի 1-ի իրավիճակը:
«Միջնորդավորած առաջարկության շրջանակներում այսօր մենք հասել ենք կրակի դադարեցման: Գլխավոր շտաբի պետերը հանդիպել են Մոսկվայում և եկել են այն եզրակացության, որ պետք է ժամանակավորապես դադարեցնել կրակը: Ընդ որում` մեզ համար հասկանալի է, որ տվյալ իրավիճակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի, ասենք, շտաբի պետի մասնակցությունն այնքան էլ նպատակահարմար չէր մարտական գործողությունների այս դժվարին պայմաններում և նաև՝ պայմանավորվածության շրջանակներում, երևի թե, բանակցային այս առկայության պայմաններում նպատակահարմար մենք չգտանք:
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խոսեց Պանամայի հետ կապված օֆշորային սկանդալի մասին, հիշեցրերց, որ 11 մլն փաստաթղթերի արտահոսք է եղել և պարզվել է` բազմաթիվ երկրների պաշտոնյաներ օգտվել են պանամյան ընկերության ծառայություններից, ստեղծել են ընկերություններ և թաքցրել իրենց եկամուտները: Լ.Զուրաբյանի խոսքով` այդ սկանդալի արդյունքում Իսլանդիայի վարչապետն արդեն հրաժարական է տվել:
«Արդյոք Տիգրան Սարգսյանը հարցադրում ներկայացրե՞լ է Ղազախստանի վարչապետին, թե ինչո՞ւ են իրենք որոշակի նախապատվություններ տալիս Ադրբեջանին և Թուրքիային` դեմ գնալով իրենց իսկ հեռանկարային ռազմաքաղաքական և տնտեսական շահերին տարածաշրջանում»- այս հարցադրումն այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Ուշադրության արժանի են մեր բոլոր հերոսները, այս օրերին համապետական և համաժողովրդական համախմբվածություն է տիրում, և իշխանության բոլոր թևերն իրենց ուշադրության կենտրոնում են պահում զոհվածների հարազատներին, ընտանիքներին: Բոլորի համար է ցավ, վիշտ, բայց վիշտն ու ցավը մշտապես սփոփվում է այն պարագում, երբ մենք գնահատում ենք տվյալ անձի սխրանքը, և ինչ-որ ժամանակ է անցնում: Մեր պատմության ընթացքում ցավը միշտ շաղախվել է հպարտութամբ և բերել պատասխանատվության»:
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Նոյեմբերյան քաղաքը սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելը կառավարությունը մերժել է, սակայն մարդիկ պետք է զգան, որ բացի իրենց հայրենասեր լինելուց, պետությունը տարբերակված մոտեցում ունի: «Ինչո՞ւ Նոյեմբերյանին նպատակահարմար չէ տալ այդ արտոնությունները»,- հարցադրում արեց Է.Մարուքյանը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հարցն արդիական որակեց:
«Նախաձեռնողը նպատակահարմար է գտել հրավիրելու երկու երկրների գլխավոր շտաբների պետերին: Դրանից չպետք է այլ հետևություն անել, որ նրանք պարտավոր էին հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ներկայացուցիչներին»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչու ԼՂ ՊԲ ներկայացուցիչը ներգրավված չի եղել Մոսկվայում կայացած բանակցություններում: Մեր հարցին` իսկ Հայաստանն առաջարկե՞լ է, որ ԼՂ ներկայացուցիչն էլ մասնակցի, Կ.Նահապետյանը դժվարացավ պատասխանել:
168.am-ի հարցին, թե ի՞նչ է լինելու ռազմական փոխօգնության պայմանագիրը, հնարավո՞ր է, որ այս իրավիճակում չկնքվի, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ փաստաթուղթը մշակման ավարտական փուլում է. «Մենք կնայենք արդեն իրավիճակների զարգացումներին: Վերջնական քննարկում չի եղել, երբ կքննարկենք՝ կտեղեկացնենք»:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ են տեղափոխում նիստը, չէ՞, որ դրանով ապացուցում են, որ ԵՏՄ անդամները Հայաստանի կողքին չեն, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ, դա կարող է վերջնական որոշում չլինել, այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հանրապետության վարչապետը կպարզաբանի»:
Պատագամավոր Հրանտ Բագրատյանի գնահատականով` ոչ մի վտանգ չի չեզոքացվել, վտանգը շարունակում է մնալ. «Այս ամբիոնից ես ուզում եմ ասել, որ համաձան չեմ մեր բարձրագույն պետական այրերի արտաքին քաղաքականության շատ էլեմենտների հետ, դրանք փափուկ են, չկշռադատված: Մասնավորապես` ես կուզենայի կոչ անել ՀՀ վարչապետին հրաժարվել մասնակցել ԵՏՄ նիստին»:
Ազգային ժողովում ավարտվեց պատգամավորների փակ խորհրդակցությունը` պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի մասնակցությամբ:
Այսօր Ազգային ժողովում՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի կողմից հսկվող հենակետեր դեռևս մնացե՞լ են Ադրբեջանի վերահսկողության ներքո, ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ոչ»:
Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեց պատգամավորների փակ խորհրդակցությունը` պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի մասնակցությամբ: Լրագրողների հարցին` ի վերջո հրադադար կա՞, Դ.Տոնոյանը պատասխանեց, որ Արցախում հրադադարի ռեժիմ սահմանված չէ, կան պայմանավորվածություններ`հրադադարը պահպանելու վերաբերյալ:
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը նշեց, որ չի ուզում անդրադառնալ Ադրբեջանում քաղաքական ճգնաժամին, կոռուպցիայի հսկայածավալ իրողություններին, որ «պուճուր խանը» օֆշորային սկանդալների մեջ է Պանամայում:
«ԱԺ ամբիոնից հնչող դատապարտող հայտարարությունները ազդեցություն չեն ունենում ավտորիտար ռեժիմների ռազմական նկրտումների և միջազգային հանրութան վրա, որը Ադրբեջանի կողմից պատերազմական յուրաքանչյուր գործողությունից հետո իսկույն հավասարության նշան է դնում և կողմերին կոչ է անում դադարեցնել բախումները` զերծ մնալով արդարացի գնահատականներից»,- այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, որ ԼՂ-ի մի խումբ քաղաքացիների անունից այս ամբիոնից փոխանցում է իրենց կսկիծի ու երախտիքի, սիրո խոսքերը` Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռիի, Կոտայքի, Արագածոտնի մարզերի և Երևանի հայրերին ու մայրերին, ուսուցիչներին ու մարզիչներին, որ նրանք այդպիսի քաղաքացիներ, զինվորներ ու մարտիկներ են դաստիարակել:
«Պատերազմը ցույց տվեց, որ այն նման չէր 25 տարի առաջվա պատերազմին, որտեղ կար 3 էլեմենտ` հրետանի, տանկ, հրաձգային զենք: Մենք ունեինք հրթիռակոծության պատերազմ: Մենք լավատեղյակ ենք Ադրբեջանի պաշարներից, որ նա կուտակել է սարսափելի քանակի ու ոչ մարդկային զինատեսակներ»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Դուք ուզում եք մի հատ էլ մեզ ջարդե՞ն, բա որ «պռառիվացա» լինեին: Հաջորդ գրոհին պետք է կերակրենք ստրոնցիումի ճաշով: Եվ մենք այս հնարավորությունն ունենք»:
«Սա պարտադրված պատերազմ է, մենք գիտենք, որ Ադրբեջանը, արդեն երկու տարի է, պարբերաբար խախտում է և փորձեր է կատարում ահի մթնոլորտ ստեղծել»:
«Եթե իրենք շառավիղը մեծացնեն, մենք էլ պետք է մեծացնենք, բայց հենց սա, կարծում եմ, ահազանգ պետք է հանդիսանա…
Այսօր Ազգային ժողովի նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նեկայացրեց «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ տրամադրելու հարցը:
Սա պատերազմ է, և պետք է գիտակցել դա…
Ստեղծված իրավիճակում տեսնում եմ նման անհրաժեշտություն, որ ԼՂ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար մենք ոչ միայն պետք է մտածենք, այլ նաև շատ ակտիվ նախաձեռնողական գործողություններ իրականացնենք անվտանգությունն ընդհանուր առմամբ ամրապնդելու և, մասնավորապես, անվտանգության նոր գոտի ստեղծելու համար, որովհետև, երբ օգտագործվում են հեռահար զինատեսակներ, նաև իրականացվում են բազմաբնույթ ռազմական գործողություններ, այդ պարագայում մենք պետք է մտածենք մեր ժողովրդի անվտանգության նոր երաշխիքների մասին, և, իմ պատկերացմամբ, դա կարող է լինել մեկ հաստատուն քայլ առաջ, որպեսզի ռազմական այն նվազագույն խնդիրը, որ դրված է մեր զինված ուժերի և պաշտպանական բանակի առաջապահ ստորաբաժանումների առջև, իրականություն դառնա:
Հստակեցվում է տեսչական մարմնի ղեկավարի գործառույթները, ինչպես նաև տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի նշանակման դրույթը:
Այսօր ԱԺ նիստում «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ սահմանամերձ գյուղերում մարդկանց ունեցած զենքերը պետք է օրինականացնել: «Մարդկանց ձեռքին կա զենք, սահմանամերձ գյուղերում զենքերը պետք է շատ արագ օրինականացնել, կամ մի բազա ունենա գյուղը, որ անհրաժեշտության դեպքում բաժանեն»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Հայաստանը պետք է իրավական քայլեր ձեռնարկի՝ կապված Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կարծիքով` հայկական կողմը պետք է հավաքի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ապացույցները, և մոտակա շրջանում ԵԽԽՎ բանաձևի և հայտարարության նախագիծ պետք է ունենալ այս վայրագ գործողությունների վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ռազմական փոխգործակցության համաձայնագիրը դեռ քննարկման փուլում է: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Այսօր ԱԺ նիստում բոլոր խմբակցությունները միաձայն դատապարտեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիան: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վարհրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ վերջին ամիսների ընթացքում ագրեսոր Ադրբեջանի կողմից Մինսկի խմբին ուղղված քննադատություններից հետևում էր, որ նրանք խաղաղ բանակցային փուլը ցանկանում են փոխարինել ռազմական գործողություններով և ահաբեկչությամբ:
«ՀՀ-ն` որպես ԵԽ ԽՎ լիիրավ անդամ, պետք է իր վերաբերմունքը հայտնի ստահակ Պեդրո Ագրամունտի հայտարարությունների վերաբերյալ: Պեդրո Ագրամունտը ստահակ Ալիևի մեղսակիցն է»,- ասաց Ն.Զոհրաբյանը: Նա նշեց, որ ՀՀ-ն պետք է նոտայով դիմի ՀՀ-ում ԵԽԽՎ գրասենյակին. «Ստահակին պետք է կոչել ստահակ»: