«Եթե ապրիլի 2-ից առաջ անխնա քննադատում էինք, հիմա անցել ենք զուսպ քննադատության». Լևոն Զուրաբյան
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կոչ արեց իշխանությանը սթափվել, իսկ իրենց ընդդիմություն կոչողներին դիմելով՝ նշեց, որ անթույլատրելի է փոխադարձ մեղադրանքներով զբաղվել: Ըստ նրա` իրական ընդդիմության միայն մեկ չափանիշ կա:
«Դուք երբեք չեք տեսնի, որ մենք զբաղվենք մյուս ընդդիմադիրների քննադատությամբ, միայն քննադատում ենք իշխանություններին: Եթե ապրիլի 2-ից առաջ անխնա քննադատում էինք, հիմա անցել ենք զուսպ քննադատության: Պատերազմական այս իրավիճակում զուսպ քննաատության թիրախը եղել է կա ու կլինի իշխանությունը»,- ասաց Լ.Զուրաբյանը:
Նա կարևորեց կոնսենսուսը, որը կարող է դառնալ կարևոր բաղադրիչ, որ գործով ապացուցի ՀՀ քաղաքական ու քաղաքացիական դաշտի միասնությունը արտաքին վտանգների հանդեպ: Լ.Զուրաբյանը նշեց, որ ընդդիմադիրի «արմատական դերը» իրենք կատարել են, և այս զսպվածությունը «հաճույք կամ տառապանք պատճառելու խաղ չի»: