«Պետք է համարձակություն ունենալ նայել ժողովրդի աչքերին»

«Հանրային վստահություն ընտրական գործընթացների նկատմամբ չկա, զրոյական է»,- այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով, ինչպես հայտնի է, միացել է նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությանը: Ըստ նրա` ԸՕ-ն պետք է առաջին հերթին՝ լուծի հանրային վսըահության բարձրացման խնդիրը, և ընտրություններից հետո չլինի նույն հուսախաբությունն ու խաբվածությունը:

Է.Վարդանյանի կարծիքով` այս նախագիծը բավարար չէ նշված խնդիրները լուծելու համար: Նա հայտարարեց, որ այս համակարգը թաքնված մեծամասնական համակարգ է: Է.Վարդանյանը կարևորեց, որ նախագիծն ընդունելի լինի բոլորի համար, և միայն ԱԺ դահլիճում իրար աչքերի մեջ չնայեն. «Պետք է համարձակություն ունենալ նայել ժողովրդի աչքերին»:

Տեսանյութեր

Լրահոս