Դաշնակցությունն առաջարկում է ստորագրել ջենթլմենական համաձայնություն

Այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ԸՕ-ի վրա սկսել են աշխատել նոր Սահմանադրության ընդունումից հետո` առանց պաթետիկ հայտարարությունների:

«Մաքսիմալիստական, այսինքն` անիրականանալի պահանջներ չենք դրել»,- ասաց Ա.Վարդանյանը` ներկայացնելով, թե իրենց առաջարկների հիման վրա ինչ փոփոխություններ են կատարվել: Ըստ նրա` ՀՅԴ ոչ բոլոր առաջարկներն են ընդունվել, բայց նման պատրանքներ իրենք չեն էլ ունեցել, ամեն դեպքում աշխատելու՝ ՀՅԴ-ի տաբերակը, Վարդանյանի կարծիքով, ավելի ընդունելի է, քան մաքսիմալիստական պահանջներ ներկայացնելը: Նա նշեց, որ լավ ընտրություններ կարելի է անցկացնել վատ օրենքով և ամենալավ օրենքով էլ կարելի է անցկացնել խայտառակ ընտրություններ: Ա.Վարդանյանն առաջարկեց խորհրդարանական ընտրություններից առաջ ստորագրել ջենթլմենական համաձայնագիր, որ ընտրակաշառք չեն բաժանելու, նաև սահմանել վերահսկողության մեխանիզմներ:

 

Տեսանյութեր

Լրահոս