Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհների հանրահավաքի ժամանակ համակարգող խորհրդի անդամ Տիգրան Խզմալյանը պահանջ հնչեցրեց իշխանություններին՝ մինչև տարեվերջ արտահերթ ընտրություններ անցկացնել:
Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհների հանրահավաքի ժամանակ համակարգող խորհրդի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հայտարարեց, որ սա միջանկյալ հաղթանակ է, որովհետև իրենց առաջին պահանջն էր՝ թույլ չտալ արյունահեղություն, իսկ տղաները ահաբեկիչ չեն, ապստամբներ են և ազգային հերոսներ:
«Հիմնադիր խորհրդարանը» ժամեր առաջ հայտարարություն էր տարածել, թե տեղեկություններ են ստացել ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենայով հատուկջոկատայիններ բերելու մասին։
«Եթե անգամ բախումների 1% վտանգ կար, ապա կանայք ու երեխաներ այնտեղ չպետք է լինեին: Բայց Ոստիկանության գործողությունները ևս կրում էին ոչ այնքան նախազգուշական բնույթ, որքան՝ այդպիսի իրավիճակի համար նախապատրաստված դաժան պատժիչ ահաբեկման ակցիայի բնույթ»:
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Կադաևչյանը, ով ներկայացել էր՝ որպես սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հորաքրոջ տղա, ժամեր առաջ գրառում էր կատարել, թե դեպքերը սկսելու առաջին օրվանից Տեփանոսյանն արձակուրդ էր դասավորել, որպեսզի չմասնակցի, բայց հետ էին կանչել արձակուրդից: «Պիտի իջեցնեին՝ մարդկանց առաջ կենդանի պատի մաս կազմեր, չհնազանդվեց: Դասավորեց՝ ինչքան հնարավոր ա հեռու լինի էպիկենտրոնից: Ասում էր, եթե հրամայեն էլ՝ գնա ցույցի դիմաց կանգնի, դուրս կգա աշխատանքից»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել էր Կադաևչյանը:
Փողոցում գտնվող հակադիր խմբերից պետք է խոսեն ամենափորձառուներն ու հանդարտները: Սակայն դա՝ իդեալական պայմաններում: Հարկավոր է, որ ինչ-որ մեկը կազմի գործողությունների պլան, հստակ օրակարգ՝ առաջին, երկրորդ, երրորդ: Հարկավոր է բանակցության առարկա, որ քննարկման թեմա լինի: Օրինակ՝ պատասխանատվության ենթարկել ոստիկաններին, որոնք անհամաչափ ուժ են կիրառել, հանդարտեցնել ցուցարարների շարքերում գտնվող առավել էմոցիոնալ մարդկանց: Իսկ հետո ձևակերպել նաև քաղաքական պահանջները:
«Մեր անկախության առաջին օրվանից ինչ ցանվել է, այսօր հնձվում է: Մենք, ինչպես աղավաղել ենք պատմությունը, ինչպես մարդկանց հալածել ենք, ինչպես մարդկանց վարկաբեկել ենք, արհեստական դեմքեր, պատկերներ ենք ստեղծել մեր շահերի համար, «մեր շահեր» ասելով՝ նկատի ունեմ տվյալ ժամանակաշրջանում գործող իշխանության համար, ստեղծել ենք արհեստական հերոսներ, արհեստական մտավորականներ, արհեստական մարմնավաճառներ, արհեստական տականքներ, և այդ ամբողջի արդյունքն այսօր ինքնաբուխ կերպով հայտնվեց մեր դեմ, և մեր պատմությունը դաժան նոր սև էջ սկսեց գրել իր ժողովրդի ճակատագրի համար»:
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» զինյալներին իրենց աջակցությունը հայտնելու գնացած ցուցարարների վրա հարձակված ու դաժան ծեծի ենթարկած քաղաքացիական հագուստներով ոստիկանների շարքում լրագրողները ճանաչել էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) թիմի տղաներին: Մասնավորապես, Armlur-ի թղթակիցը ճանաչել է Նոր Արեշ 26 փողոցի հայտնի Արշակի «տղաներին», ովքեր ոստիկաններին «օգնում» էին չեզոքացնել հավաքված քաղաքացիներին:
«Ես հրապարակ գնում են լուրջ հարցերով զբաղվելու: Բայց եթե այնտեղ մի քանի կեղտոտ պրովոկատորներ ուզում են ժողովրդի ուշադրությունը շեղել կարևոր հարցերից, և ես պիտի նաև դրանով զբաղվեմ, ավելի լավ է ես այդ հնարավորությունը չտամ պրովոկատորներին, որովհետև սանձել կարող եմ, նույնիսկ ականջները կարող եմ ձգել, բայց դա ո´չ իմ անելու գործն է, ո´չ իմ տեղը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին հանրահավաքների ժամանակ հարթակում իր բացակայությունը:
Այսօր «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհների հանրահավաքը կրկին նախատեսվում է Ազատության հրապարակում: 168.am-ի հետ զրույցում հակաճգնաժամային համակարգող խորհրդի անդամ, «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ դեռ պարզ չէ՝ ով կինի հարթակում:
Այսօր կառավարության նիստի ժամանակ հավանություն տրվեց ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությանը: Նախագիծը ներկայացրեց նախարար Դավիթ Լոքյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ծանրաբեռնվածության պատճառով ինքը հրաժարվելու է Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից և առաջարկեց առաջիկա խորհրդի նիստում ընտրել նոր խորհրդի նախագահ:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ օգոստոսից 1000 դրամով բարձրացվում է անապահով ընտանիքների նպաստի չափը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը սուբսիդավորելու նպատակով:
168.am-ը փորձեց հեռախոսային կապ հաստատել ՀՀԿ-ական գրեթե բոլոր պատգամավորների հետ, սակայն նրանցից ոչ մեկը չպատասխանեց մեր զանգերին՝ բացառությամբ Գագիկ Մինասյանի…
«Այն, ինչ կատարվում է այսօր Երևանում, դա խոր ճգնաժամի արդյունք է»,- ասել է Հ. Բագրատյանը:
Մեր տեղեկություններով՝ նիստի ընթացքում քննարկվելու է նաև ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի խնդիրը:
ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ձևաթղթի տակ այս պահին ստորագրել են 13 պատգամավորներ
Սակայն Ա.Ահարոնյանը հրաժարվեց հստակեցնել, թե մասնավորապես Մարգարիտա Կարապետյանի այս արարքի կապակցությամբ ծառայողական քննություն իրականացվում է, թե ոչ
Վերջին 10 օրերին Երևանում ծավալվող բողոքի շարժումը քաղաքացիական պատերազմի սկիզբ չէ
Այսօր երեկոյան «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհների հանրահավաքը կրկին կանցկացվի Խորենացի փողոցում: Ինչպես շտապ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ և համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը, հանրահավաքի վայրի փոփոխության խնդիր այս պահին դրված չէ, հավաքվելու կոչն ուժի մեջ է:
Անդրադառնալով ԱԱԾ-ի հրապարակած «Սասնա ծռերի» տղաների խոսակցության ձայնագրությանը, Ա. Ենիգոմշյանը հայտարարեց, թե այն մոնտաժված է, դրանում ներքին տարաձայնությունների, անհամաձայնության ոչ մի դրվագ չկա, ընդամենն այդ պահին ստեղծված վիճակի հակազդեցություն է:
Քաղաքական գնահատականները Ա. Կյուրեղյանը թողեց քաղաքական գործիչներին
Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ս.Սիմոնյանի այս գրառումը՝ հորդորեց հիմնվել միայն ճշգրտված, պաշտոնական տեղեկատվության վրա:
Բողոքի շարժումը համակարգող խումբը պատրաստվում է ասուլիս հրավիրել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ և համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Խորենացի փողոցում այս պահին ընթացող «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհների հանրահավաքի ընթացքում հարակից խաչմերուկից քաղաքացիական անձինք բռնել են 3 երիտասարդների, նստեցրել առանց պետհամարանիշների ավտոմեքենա ու տարել:
«Եթե Սերժ Սարգսյանը պահանջ է դնում, որ դիմացինը զինաթափվի, նոր խոսի, ինքը ևս պետք է իր լիզորությունները վայր դնի՝ զինաթափվի, և հետո նոր մեր պահանջատեր քաղաքացիների հետ այսօրվա ազգային օրակարգի վրա կենտրոնանա: Այսօրվա վիճակը շարունակությունն է նրա, որ 5 տարի առաջ ընտրությունները չունեցան արդար լուծում»:
Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» կուսակցությունը հայտարարել է Երևանում ծավալվող բողոքի շարժմանը մեծ կազմով միանալու մասին:
Եթե ես մուտք գործեի այդ տարածք, ես նրանց կբացատրեի, թե ինչ է նրանց պետք անել, որ մեր թշնամին Ռուսաստանն է
Ըստ նրա՝ այն հոդվածները, որոնցով իրենց մեղադրանք է առաջադրվել, տալիս է հնարավորություն՝ ազատելու պատասխանատվությունից
«Այս մարդիկ տնտեսապես էլ շատ թույլ են, նրանց վրա ամեն օրվա սնունդ ապահովելը նստում է մի ոստիկանական գազել: Այսպես շարունակելով՝ իրենց վրա արժենալու է փախուստը»