Բաժիններ՝

Մինչև տարեվերջ անցկացնել արտահերթ ընտրություններ. Տիգրան Խզմալյան

Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհների հանրահավաքի ժամանակ համակարգող խորհրդի անդամ Տիգրան Խզմալյանը պահանջ հնչեցրեց իշխանություններին՝ մինչև տարեվերջ արտահերթ ընտրություններ անցկացնել:

«Իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջոց է»,- ասաց նա՝ հայտարարելով, թե ընտրությունները չպետք է բռնաբարվեն, քանզի բռնաբարության միջոցով ընտանիք չի կարող լինել: Տ. Խզմալյանի խոսքով՝ «Սասնա ծռերի» տղաները սկսել են քաղաքական գործընթաց, որը չպետք է կրկեսի վերածել. «Կուսակցությունները ապացուցեցին իրենց ոչնչությունը:

Բացի ԱԻՄ-ից ու «Ժառանգությունից», 87 կուսակցություններից ոչ ոք այստեղ չեկավ»: Նա նշեց, որ տղաները մաքրեցին դաշտը՝ ապրիլյան սերնդի համար: Նա հայտարարեց, որ պայքարը շարունակելու են վաղը՝ ժամը 19:30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս