Բաժիններ՝

«Մհեր Սեդրակյանը տունը քնած ա, հանգստանում ա». ասում է նրա վարորդ ներկայացած անձը

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» զինյալներին իրենց աջակցությունը հայտնելու գնացած ցուցարարների վրա հարձակված ու դաժան ծեծի ենթարկած քաղաքացիական հագուստներով ոստիկանների շարքում լրագրողները ճանաչել էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) թիմի տղաներին: Մասնավորապես, Armlur-ի թղթակիցը ճանաչել է Նոր Արեշ 26 փողոցի հայտնի Արշակի «տղաներին», ովքեր ոստիկաններին «օգնում» էին չեզոքացնել հավաքված քաղաքացիներին:

168.am-ը փորձեց անձամբ Մհեր Սեդրակյանից ճշտել` արդյոք նրա թիմակիցները մասնակցե՞լ են գործողությանը: Մեր հեռախոսազանգին պատասխանող անձը ներկայացավ որպես Սեդրակյանի վարորդ և զարմանք արտահայտեց, թե այս ուշ ժամին ինչո՞ւ ենք զանգահարում: Նա հայտարարեց, թե Մհեր Սեդրակյանն արդեն քնած է: «Ինքը տունը քնած ա, հանգստանում ա,- ասաց վարորդն ու հավելեց,- Քնած է, ինձ էլ հանիր վեր»:

Լսելով, որ Մ.Սեդրակյանի թիմակիցներին մեղադրում են լրագրողներին ու քաղաքացիներին ագրեսիվ ծեծի ենթարկելու մեջ, մեր զրուցակիցը հայտարարեց. «Մենք կուրսի չենք, տանն ենք մենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս