Բաժիններ՝

Դավիթ Բաբայանը հերքում է «Հիմնադիր խորհրդարանի» տեղեկությունները

«Հիմնադիր խորհրդարանը» ժամեր առաջ հայտարարություն էր տարածել, թե տեղեկություններ են ստացել ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենայով հատուկջոկատայիններ բերելու մասին։

«Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա այս քայլով փորձ է արվում տարածքները հանձնելուց առաջ իրար հակադրել Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը։ Եթե այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ապա անհապաղ հերքում ենք պահանջում պատկան մարմիններից։ Հայտարարում ենք, որ այս դավադիր զորիբալայանական պլանի իրագործման ողջ պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի վրա»,- նշված էր «Հիմնադիր խորհրդարանի» հայտարարության մեջ։

168.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հերքեց թե´ հատուկջոկատայինների բերելու, թե´ տարածքներ հանձնելու մասին լուրերը:

«Այդ երկու տեղեկությունները պարզապես անհեթեթություն են: Առաջինը՝ որևէ մեկը չի եկել Արցախից, հատկապես՝ հատուկջոկատայիններ, երկրորդ՝ ի՞նչ տարածքների հանձնման մասին է խոսքը: Անընդհատ շահարկում են այդ խնդիրները, ես չգիտեմ՝ ո՞վ է դա անում, բայց դա մեր շահերից չի բխում: Երկու տեղեկությունն էլ անհեթեթություն է»,- ասաց Դ.Բաբայանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս