Բաժիններ՝

«Պարոն Բաղդասարյանը հայտնի իրավախախտ է, հանցագործ, ահաբեկիչ, մի քանի միջազգային տեռորիստական կազմակերպությունների անդամ»

Այսօր «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհների հանրահավաքը կրկին նախատեսվում է Ազատության հրապարակում: 168.am-ի հետ զրույցում հակաճգնաժամային համակարգող խորհրդի անդամ, «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ դեռ պարզ չէ՝ ով կինի հարթակում:

«Նախաձեռնող խումբը քննարկել է, բայց, օրինակ, Ալբերտ Բաղդասարյանին բերման են ենթարկել, ես ի՞նչ իմանամ՝ ճանապարհին ինձ բերման կենթարկե՞ն, թե՞ չէ, մնացածին բերման կենթարկե՞ն, թե՞ չէ: Էս վերջերս կանխագուշակելու հատկությունս կորցրել եմ»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Թե ինչո՞ւ իրավապահները որոշեցին հիմա բերման ենթարկել Ա.Բաղդասարյանին, Ա. Մարտիրոսյանը հեգնեց. «Պարոն Բաղդասարյանը հայտնի իրավախախտ է, հանցագործ, ահաբեկիչ, մի քանի միջազգային տեռորիստական կազմակերպությունների անդամ է, միջուկային զենքի նկատմամբ սեր ունի և հարուստ հավաքածու ունի միջուկային ռումբերի, տարատեսակ քիմիական և կենսաբանական զենքերի, և դրա համար էլ բերման են ենթարկել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս