Բաժիններ՝

«Իշխանության առաջարկը «Սասնա ծռեր» խմբի անդամներին ինքնատիպ, դրական, ողջունելի մշակույթի նախադրյալ է». Գևորգ Դանիելյան

Եթե «Սասնա ծռեր» խմբի անդամները վայր դնեն զենքը և հանձնվեն, ապա նրանք կխուսափեն քրեական պատասխանատվությունից և կմնան ազատության մեջ: Նման կարծիք 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հ/կ խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ-ի պաշտոնական կոչը՝ Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող զինյալներին:

Ըստ նրա՝ այն հոդվածները, որոնցով իրենց մեղադրանք է առաջադրվել, տալիս է հնարավորություն՝ ազատելու պատասխանատվությունից.

«Դրանք փոխկապակցված հոդվածներ են, բոլոր այդ 3 հոդվածներով՝ 218, 219 և 235, սահմանված է մի վերապահում, ըստ որի՝ եթե անձը դադարեցնում է իր հանցավոր գործողությունները, նա ազատվում է պատասխանատվությունից, եթե մինչ այդ իր կատարած արարքներում չկան հանցագործության հատկանիշներ, իսկ, բնականաբար, չեն կարող լինել, եթե դրանք միաժամանակ դադարեցվում են: 218-րդ հոդվածով (պատանդներ վերցնել) արդեն դադարեցրել են, այժմ, եթե իրենք դադարեցնեն նաև մյուս հոդվածներով նախատեսված արարքները, ապա կխուսափեն պատասխանատվությունից: Այդ դիրքորոշումն արտացոլված է նաև իշխանությունների պաշտոնական հայտարարության մեջ: Նույնիսկ, որպեսզի տարաձայնությունների կամ անվստահության տեղիք չլինի, կարծես, բավականին խելամիտ են վարվել պաշտոնական հայտարարության հեղինակները, մասնավորապես նկարագրել են, թե զենք հանձնելը և դադարեցնելն ինչ ընթացակարգով կարելի է իրականացնել, որպեսզի դա միանշանակ դիտարկվի՝ որպես կամավոր դադարեցում, և բացառվեն հնարավոր տարամեկնաբանությունները: Սա ինքնատիպ, դրական, ողջունելի մշակույթի նախադրյալ է, որին դժվար է հանդիպել միջազգային պրակտիկայում, երբ ավելի շատ նախաձեռնությունը տրվում է ուժային մեթոդներին կամ անհեռատես, հապճեպ որոշումներին, որոնք, ըստ էության, խիստ իրավիճակային են և խնդիրներին լուծում չեն երաշխավորում: Այս մոտեցումն ընդունելի է ինչպես՝ պետության շահերի, այնպես էլ՝ նշված անձանց համար»:

Գ.Դանիելյանի կարծիքով, եթե այս կերպ ավարտվի ամեն ինչ, ապա զարգացումների տրամաբանությունը ևս չի խաթարվի:

Կարդացեք նաև

«Սա կարծես իր մեջ բովանդակում է նաև շարունակություն. դադարեցնելուց հետո հանվում է քրեական պատասխանատվության հարցը, բայց բանակցությունները չեն դադարում դրա արդյունքում, այլ շարունակվում են այլ հարթության վրա: Ոչ թե հանցավորության դրվագների գնահատման շուրջ, այլ քաղաքական զարգացումների առնչությամբ բանակցությունները կարող են միանշանակ սկսվել: Այս դեպքում որևէ մտավախություն ունենալը տեղին չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս