Մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին կայուն եկամտով ապահովելու ծրագիրը քննարկվել է կառավարությունում, բոլոր գերատեսչությունների հետ անհրաժեշտ ընթացակարգերն անցել է, և էկոնոմիկայի նախարարությունն արդեն ծրագիրը ներկայացրել է ՀՀ կառավարություն: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ շուտով այն կհաստատվի կառավարության նիստում:
Մեղրիում Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման գաղափարը վաղուց էր ծնվել, սակայն այն արձանագրված չի եղել: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ այս կարևոր պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵԱՏՄ հանձնաժողովում՝ ՀՀ վարչապետի առաջարկության հիման վրա: «Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ձևավորումը, հատկապես՝ սահմանային հատվածում, հնարավորություն կտա ստեղծելու ապրանքների արտադրության […]
«Դուք լավ չեք նայել, նորից կնայեք, և կխոսենք: Ասացի արդեն՝ առաջիկայում մանրամասն վերլուծությունների հիման վրա մենք կներկայացնենք պատճառները: «Աննախադեպ» արտահայտությունը ոչ միայն տեղին չէ, իրական չէ, այլ նաև որևէ լավատեսություն չկա ձեր հարցադրման մեջ: Ես կարծում եմ՝ հարցադրումը պետք է լինի՝ ինչ անել, որ անկումը փոխարինվի ավելի բարձր աճի տեմպով»,- ասաց Ա. Մինասյանը:
«Մենք ունենք Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի անկախության պատմության ընթացքում կիսամյակային կտրվածքով պատմականորեն ֆիզիկական ծավալով ամենաբարձր ցուցանիշը՝ 168 մլն դոլար: Այսպիսի ցուցանիշ (ես չեմ ասում՝ եթե վերահաշվարկենք ինֆլյացիայով, արժույթի կուրսով և այլն), զուտ ֆիզիկական այսպիսի ցուցանիշ մենք պատմականորեն չենք ունեցել վերջին 10 տարիների ընթացքում: Ամենամեծը եղել է 143 մլն դոլար՝ 2013թ.»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ սա աննախադեպ որոշում է, այլևս նման բան չի լինի, և հանձնարարեց պատասխանատվության ենթարկել բոլոր պատասխանատուներին, որոնց գործունեության հետևանքով թերացումներ են արձանագրվել նախարարության գնման գործընթացում:
Այսօր կառավարության նիստում որոշվեց մի շարք դպրոցների պատկանող գույքն ապամոնտաժել և մոնտաժվածը հանձնել մոնտաժող ընկերությանը` որպես վարձատրություն:
Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում, Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի 66/1 և Երևան քաղաքի Շիրակի 2ա/7 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց օրենսդրությամբ սահմանված կարգով կսեփականաշնորհվեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Հիմնադրամը զբաղվելու է օրենսդրության մշակմամբ ու դրա համար վերլուծությունների իրականացմամբ: Ունի ռազմավարական նշանակություն իրավական պետության կայացման խնդիր ունեցող Հայաստանի Հանրապետության համար և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կարևորագույն գործառույթներից մեկը: Ըստ նախագծի՝ օրենսդրության զարգացումը համարվում է պետության առանցքային խնդիրներից, և առավել նպատակահարմար է այն իրականացնել համապատասխան գիտական ներուժ ունեցող կառույցի միջոցով, որը կիրականացնի բացառապես օրենսդրության զարգացմանն ուղղված գործունեություն:
ՀՀ կառավարությունը նախատեսում է շրջանակային համաձայնագիր կնքել Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի հետ: Համաձայնագրի կնքմանը համաձայնություն տալու առաջարկությունը վաղը գործադիրի նիստում կներկայացնի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
«Տնտեսական ակտիվության ցուցանիշը, եթե նույն «Դուինգ բիզնեսի» մոդելով են հաշվում, օրինակ՝ քանի ՍՊԸ է բացվել, դա իրականության հետ կապ չունի: Կարևորը ՀՆԱ-ն է, սակայն այդ ցուցանիշն էլ այսօր հավատ չի ներշնչում, քանի որ վիճակագրությունը մեր երկրում աղճատված է՝ սկսած մաքսային սահմանից, վերջացրած գյուղատնտեսության ցուցանիշներով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը՝ խոսելով 2016 թ. հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.0% աճի մասին:
«Մենք երկու իրողության մեջ ենք ապրում. մի իրողությունն այն է, ինչ պաշտոնական վիճակագրությունն է ասում, և այդ ցուցանիշները վատը չեն, տնտեսական ակտիվության 3% աճ կա, և այլն, իսկ մյուս իրողությունն այն է, ինչի հետ առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ համատարած դժգոհություն»:
«Տնտեսական ակտիվության ցուցանիշը և տնտեսական աճը միշտ չէ, որ համապատասխանում են իրար, դրանք տարբեր են, և ես կարծում եմ, որ մենք տարվա արդյունքներով կունենանք այն ցուցանիշը, որ պետական բյուջեով սահմանված է: Տնտեսական ակտիվության ցուցանիշը բյուջեի նախագծով չի սահմանվում»:
«Վերջին տարիներին տնտեսական ակտիվության նման աճ պարբերաբար է գրանցվում, բայց հաշվի առնելով, որ այդ մակարդակի աճը որևէ էական ազդեցություն չի թողնում տնտեսության զարգացման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա, ապա կարելի է ասել, որ սա այդքան էլ լուրջ ազդեցություն չի կարող թողնել, քանի որ պետք է այդ ցուցանիշին նայել ոչ միան տոկոսային արտահայտությամբ, այլ նաև փորձել վերածել բացարձակ թվի»:
Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է 2016 թ. հունվար-հուլիս ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ՝ տնտեսական ակտիվությունը շարունակում է աճել, և հունվար-հուլիսին ցուցանիշը եղել է 3.0%: Սակայն նախորդ ամիսների համեմատ՝ ՏԱՑ-ի աճի տեմպը նվազում է, օրինակ՝ հունվար-հունիսին այն 4.7% էր, հունվար-մայիսին՝ 5.5%, հունվար-ապրիլին՝ 6%, և այլն:
«Գնդակն Ադրբեջանի դաշտում է: Մենք «փոխզիջում» ենք ասում, Ադրբեջանում այլ բան են հասկանում: Եթե հասկանում են, թե Ղարաբաղը պետք է մտնի իրենց տարածքի մեջ, սխալվում են: Փոխզիջումների մասին պատկերացումները տարբեր են: Իրենք 7 շրջան կորցրել են, պարտվել են Ղարաբաղյան պատերազմում, ու փոխարենը՝ վերադառնան նորմալ բանակցային սեղան, հիմա ի՞նչ տարածքների մասին է խոսքը»:
«Մենք մշտապես եղել և մնում ենք մեր տեսակետին՝ «փոխզիջումներ», «զիջումներ» տերմինները միայն Հայաստանին չեն վերաբերում, դրանք նախևառաջ պետք է ուղղել դեպի հակառակ կողմը, թե ինչի են նրանք պատրաստ: Երբ կհստակեցնեն իրենց դիրքորոշումը, այն ժամանակ կխոսենք»:
«Այս դեպքում ճիշտ կլինի՝ հոդվածի հեղինակից պարզաբանումներ ստանաք: Ես իրավասու չեմ՝ փորձագետի վերլուծություններ մեկնաբանեմ: Այդպիսի հարյուրավոր փորձագիտական, վերլուծական հոդվածներ են տպագրվում, մենք բոլորը չենք մեկնաբանում»,- ասաց Վ.Հակոբյանը:
Պուտինը, հավանաբար, ուզում էր ասել, որ Հայաստանում տնտեսական որոշակի տեղաշարժերը պայմանավորված են ԵԱՏՄ մտնելով: Բնականաբար, այդ 10%-ի մասին խոսք չկա, բայց թե ո՞ր ժամանակահատվածի հետ կապված է, ի՞նչն են գումարել-հանել, դրա մասին խոսք չկա: Նույնիսկ վերջին 2 տարվա կտրվածքով դա չկա: Պետք է համադրելի գներով ցույց տալ. պարզ է, որ տնտեսական գործիքներ չեն օգտագործել: Ցանկությունն այն է եղել, որ ցույց տար՝ ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանում դրական միտումներ կան:
«Մենք չենք աշխարհի կենտրոնը, ցանկացած երկիր ունի իր շահերն ու աշխատանքները: Օրինակ, նաև կարելի է շեշտել այսօր Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների ակտիվացումը և դրա հետ Իրանի ներգրավումն այդ գործընթացում»,- հայտարարեց Իրանի խորհրդարանի պատգամավոր Ժորժ (Գևորգ) Աբրահամյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում տարածաշրջանային զարգացումներից, երբ ակտիվ կերպով զարգանում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան համագործակցությունը: Ըստ […]
«Ադրբեջանն անվստահելի բանակցող կողմ է, և ոչ մի փոխզիջման հարց, կարծում եմ, տեղին չի շոշափելը: Այսինքն, հասկանում եք, նա այդ կոնկրետ հինգ կամ ավելի տարածքների սկզբունքնային հարց չունի, սկզբունքայինը նրա համար դարձել է հայը, հային վերացնելը։ Տեսեք ատելության չափը, երբ Օլիմպիադայում ադրբեջանցի մարզիկը պարտություն է կրում հայ մարզիկից, Ադրբեջանում խոսում են իրենց չեմպիոնին Լինչի դատաստանի ենթարկելու մասին»։
ՏԻՄ ընտրություններում իր սեփական մասնակցության վերաբերյալ Լ.Բարսեղյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել. «Ես ամեն ինչ արել եմ, որ ընդդիմադիր դաշինք ձևավորվեր: Գիտեք, այս քաղաքային իշխանությունը պրոսարգսյանական է, բայց, դժբախտաբար, չհաջողեցինք: Ամեն մի կուսակցություն իրար հետ հարցեր ունեն, բավականին բարդ իրավիճակ է: Մինչև 28-ը դեռ ժամանակ կա, ես դեռ կմտածեմ: Ես պարզապես ափսոսում եմ, որ, եթե չմասնակցեմ, ՀՀԿ-ն մի մանդատ ավելի կստանա, ինչին ՀՀԿ-ն չարժե»:
«Երբ ասում են, որ Հայաստանը միայն Ռուսաստանի խաղն է խաղում, այդպես չէ, Հայաստանը բոլորի խաղն է փորձում խաղալ և բալանսավորված լինել այս տարածաշրջանում: Սա նշանակում է, որ մենք մահացու վտանգի առաջ ենք կանգնած»:
«Երբ երկու երկրների քաղաքացիներն այցելեն միմյանց երկիր և ծանոթանան միմյանց հնարավորություններին, դա պատճառ կդառնա, որպեսզի հետագայում հարաբերությունների զարգացման վրա ավելի կենտրոնացած աշխատեն, և դա, բնականաբար, բարենպաստ կլինի պետությունների համար»:
«Սա սենսացիոն, համաշխարհային ու պատմական նշանակության նորություն է, որ ադեկվատ արձագանք չստացավ Հայաստանում: Սա նշանակում է, որ Հայաստանի տարածքում ստեղծվում է միացյալ զինուժ, որը զբաղվելու է արտաքին պաշտպանությամբ»:
Ա´յ, երբ որ Բաքուն խոսի զիջումների մասին, էն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին
«ՓՄՁ ներկայացուցիչները մշտապես բարձրացրել են հարցը, որ իրենք փոքրարժեք ապրանքներ ներմուծելիս կամ արտահանելիս ստիպված են լինում կատարել վճարումներ, որոնք որպես կանոն՜ ավելի բարձր են մի քանի անգամ, քան նույնիսկ ապրանքի արժեքը: Մասնավորապես՝ եթե կատալոգներ են ներմուծում, որոնց արժեքը 5000 դրամ է, ստիպված են լինում 6000 դրամ վճարել մաքսային արժեք և մի շարք այլ վճարներ բրոքերի ծառայության համար, որը 10-15 հազար դրամի սահմաններում է: Իսկ եթե տվյալ փոքրարժեք ապրանքները մի քանիսն են, այդ գումարը մի քանի անգամ աճում է: Սա լուրջ խնդիր է համարվում ՓՄՁ-ի կողմից»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Թե մինչ օրս ինչքա՞ն հաստիք է կրճատվել, Մ.Բադալյանը դժվարացավ պատասխանել
«Շնորհավորենք մեր օլիմպիական չեմպիոններին՝ Արթուր Ալեքսանյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Միհրան Հարությունյանին և Գոռ Մինասյանին: Ես կարծում եմ, որ նրանք բարձր պահեցին հայ ժողովրդի պատիվը»,- ասաց Հ.Աբրահամյանը՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություններ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թ. ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով պետական բյուջեից Արդարադատության նախարարությանը կհատկացվի 18255 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Այս մասին որոշում այսօր ընդունվեց կառավարության նիստում:
Հայաստանի գյուղացիներն այս տարի ավելի շատ աշնանացան են ցանել, քան անցած տարի: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարի ցանվել է 115216 հա աշնանացան, իսկ անցած տարի՝ 111859 հա: