
Թեհրանում պաշտպանական զորավարժություններ կանցկացվեն

Հոկտեմբերի 11-12-ը Թեհրանում տեղի են ունենալու մասշտաբային զորավարժություններ, որոնք ստացել են «Իմամ Ջաֆար Սադըք» ծածկանունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի բրիգադի գեներալ Սեյեդ Մոհսեն Քազեմեյնին: Տեղեկացնում է իրանական Fars News լրատվական գործակալությունը:
Քազեմեյնիի խոսքերով՝ մայրաքաղաքում անցկացվելու են պաշտպանական, անվտանգության և որոնողա-փրկարարական գծով գործողություններ. «Տվյալ զորավարժությունները պլանավորվել էին անցկացնել սեպտեմբերի 21-28-ը, սակայն որոշակի պատճառներով այն հետաձգվել է: Զորավարժություններին մասնակցելու է Իսլամական հեղափոխության պահակազորի մի քանի բրիգադ: Զորավարժությունների ժամանակ փորձարկվելու են հայրենական արտադրության նոր զինատեսակներ», ասել է իրանցի գեներալը: