Չինաստանում անկարգությունների պատճառով փակվել են ճապոնական ձեռնարկություններն ու հաստատությունները

Չինաստանում հակաճապոնական տրամադրություններն ու անկարգությունները ստիպել են Ճապոնիայի իշխանություններին դադարեցնել Չինաստանում դպրոցների ու ձեռնարկությունների աշխատանքը, հայտնում է NHK հեռուստաալիքը: Հանգստյան օրերին հակաճապոնական բողոքի ցույցեր են անցկացվել չինական 85 քաղաքներում:

 

Պեկին և Գուանչժոու քաղաքներում ճապոնական դպրոցները փակվել են նվազագույնը 2 օրով: Ցուցարարների հարձակմանն են ենթարկվել Panasonic ընկերության 3 գործարաններ: Ընկերության ղեկավարությունը երկուշաբթին և երեքշաբթին հայտարարել է հանգստյան օրեր:

Նման որոշում է ընդունել նաև Canon ընկերության ղեկավարությունը: Ճապոնական բազմաթիվ սուպերմարկետներ ու խանութներ նույնպես դադարեցրել են աշխատանքը:

 

 

Հաղորդվում է, որ Չինաստանում բնակվող ճապոնացիները ժամանակավորապես լքում են երկիրը:

 

Երկու երկրների հարաբերությունների սրման պատճառը Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիներն են: Նախորդ շաբաթվա սկզբին Ճապոնիան հայտարարել է կղզիներից 3-ը գնելու մտադրության  մասին:

Տեսանյութեր

Լրահոս