
Հարավային Կովկասի զարգացմամբ՝ Անկարան կդառնա տարածաշրջանային տերություն. Դավութօղլու

Թուրքիան անում է հնարավորը Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Հարավային Կովկասում կայունության հաստատման նպատակով: Այս մասին, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
«Մերձավոր Արևելքի, բալկանյան երկրների և Հարավային Կովկասի զարգացմամբ՝ Անկարան կդառնա տարածաշրջանային տերություն»,- ասել է թուրք նախարարը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր մեկնում է Եգիպտոս՝ մասնակցելու Սիրիայի վերաբերյալ մերձավորարևելյան քառյակի՝ Իրան, Թուրքիա, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, արտգործնախարարների հանդիպմանը: