Բաժիններ՝

Samsung-ն օգտագործել է iPhone 5-ն իր գովազդում

Samsung ընկերությունը իր Galaxy S III սմարթֆոնի գովազդային նոր հոլովակում օգտագործել է Apple-ի վերջին արտադրանքներից՝ iPhone 5-ը: Այս մասին գրում է Digital Trends-ը: Գովազդային հոլովակում համեմատության մեջ են դրվում երկու սմարթֆոնների առավելությունները, և հաղթողը, բնականաբար, ըստ հոլովակի՝ Galaxy S III-ն է:

Ի դեպ, գովազդում չի նշվում  iPhone 5-ի մի շարք նոր ֆունկցիաների մասին, ինչպիսիք են` FaceTime, iCloud ծրագրերը, ինտեգրումը iTunes-ին և այլն: Այս ամենը խոսում է այն մասին, որ Apple-Samsung «պատերազմը» դեռեւս շարունակվում է:

Հիշեցնենք, որ արդեն բավական երկար ժամանակ է երկու ընկերությունների հարաբերություննները բավական լարված են՝ միմյանց մեղադրանքները եւ դատական գործընթացները տարբեր երկրներում դեռեւս շարունակվում են՝ արտոնագրերի ապօրինի օգտագործման հետ կապված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս