Բաժիններ՝

Բաքվի առևտրային կենտրոնի հրդեհից 148 տուժած կա

Բաքվի մերձակայքում գտնվող խոշոր «Բինա» առևտրի կենտրոնում երեկ՝ սեպտեմբերի 16-ին հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով` հրդեհի պատճառ են դարձել գեներատորի տեխնիկական անսարքությունները, հաղորդում է ադրբեջանական Trend լրատվական  գործակալությունը: Առևտրի կենտրոնում գեներատորի բռնկման հետեւանքով այրված գազից թունավորվածների թիվը հասնում է 148-ի, հայտնել են բժշկական կենտրոնում: Բոլորին բժշկական օգնություն է ցուցաբերվել, ինչից հետո նրանք տուն են ուղարկվել: Մի քանի մարդ հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում, սակայն տուժածների մեծամասնությանը անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերելուց հետո ուղարկել են տուն, նրանք կբուժվեն ամբուլատոր եղանակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս