Պակիստանում գնացքների բախում է տեղի ունեցել

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին Պակիստանում միմյանց են բախվել երկու ուղևորատար գնացքներ: Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ զոհվել է 1 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Երկու գնացքներն էլ տարբեր քաղաքներից՝ Լահոր ու Ֆեյսալաբադ, ուղևորվել են Կարաչի:

Առայժմ չճշտված պատճառներով, ենթադրաբար, ազդանշանային համակարգի խափանման պատճառով գնացքներից մեկը մխրճվել է մյուսի ետևի հատվածը: Մահացել է Լահորից ուղևորվող գնացքի մեքենավարը:
Տուժածներին տեղափոխել են Կարաչիի հիվանդանոցներ:

Երկաթուղային երթևեկությունն առայժմ դադարեցված է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930