Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում, Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սունդուկյան փողոցի սեփական տներից մեկում երիտասարդ մի տղա կախվելու միջոցով ինքնասպան է եղել :
Թուրքմենստանի նավթագազային արդյունաբերության զարգացման ծրագրին համապատասխան՝ պլանավորված է 2030 թվականին գազի տարեկան արդյունահանումը հասցնել մինչև 230 միլիարդ խորանարդ մետրի, որի մեծ մասը նախատեսված է արտահանման համար:
Ֆուեգոն Գվատեմալայի ամենաակտիվ հրաբուխներից է: Այն ծովի մակարդակից 3,7 կմ բարձր է եւ գտնվում է Սակատեպեկս, Չիմալտենանգո եւ Էսկուինտլա նահանգների միջեւ:
Մոլդովան չի հրաժարվի ԵՄ-ի հետ էներգետիկ ոլորտում ձեռք բերված համաձայնագրերի ներդրումից` հանուն Ռուսաստանի խոստացած գազի մատակարարման զեղչերի: Այս մասին հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Մարիան Լուպուն: Նա ընդգծել է, որ եթե հանրապետությունը հրաժարվի այդ ծրագրերից, ապա ոչ թե մեկ, այլ միանգամից 10 քայլով հետ կգնա եվրոպական ինտեգրացման ճանապարհից: Այս մասին գրում է RBK-ն:
«Պան Գի Մունը դատապարտում է ատելությամբ հագեցած ֆիլմը, որը, ակնհայտորեն, ուղղված է անհանդուրժողականության և արյունահեղության հրահրմանը»,- ասված է մամլո հաղորդագրությունում:
Միջնորդական առաքելությամբ Սիրիա ժամանած Բրահիմին կհանդիպի Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահ Բաշար ալ-Ասադին և արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմին: Այցը կտևի 3 օր:
Ըստ ՀՀ ՊՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության, վերը նշված անձինք ձերբակալվել են ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն) հանցանք կատարելու կասկածանքով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Եվրախորհրդարանի հինգ հիմնական քաղաքական ուժերի` պահպանողականների, սոցիալիստների, կանաչների, լիբերալներ ու ժողովրդավարների, «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» խմբակցությունները, բանաձևերի նախագծեր են կազմել, յուրաքանչյուրում դատապարտելով Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումը, ինչպես նաև Ադրբեջանին ու Հայաստանին իրավիճակը չսրելու մասին կոչեր ու առաջարկներ են արվել:
Եվրոպական խորհրդարանի պլենար նիստում այսօր հրապարակվել է Ադրբեջանին արտահանձնված ու վերջինիս իշխանությունների կողմից ներման արժանացած մարդասպան Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ բանաձևի տեքստը:
Օրեր անց ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում կայանալիք «Փոխգործակցություն 2012» զորավարժությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՀԱՊԿ անդամ երկրների ազգային ստորաբաժանումների զինծառայողների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ, որոնց ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների զինծառայողները ծանոթանում են Հայաստանի գեղատեսիլ վայրերին, պատմամշակութային հուշարձաններին:
Իրանի ներքաղաքական կյանքում գնալով ավելի ակնհայտ է դառնում գալիք նախագահական ընտրությունների հունավորումը՝ նախընտրական անպաշտոն դրսևորումներով ու անդրադարձումներով:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը, այդուհանդերձ, այսօր տարածած հաղորդագրությունում ընդգծել է, որ աշխատում է բնականոն հունով։
Բոլոր վիրավորները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Ոստիկանությունը փորձում է պարզել վիրավորների և վարորդների ինքնությունը:
Նոր կանոնների համաձայն՝ այժմ հյուրանոցներին խստապես արգելվել է լողափի մուտքի մոտ տեղակայել սեփական անվտանգության ծառայության աշխատակիցներին: Փաստաթուղթը թույլ է տալիս լողափերը բացել բոլոր ցանկացողների համար: Ոչ մի հյուրանոց չի կարող յուրացնել ընդհանուր գործածման գոտին: Մի հյուրանոցում հանգստացող զբոսաշրջիկները կարող են այցելել հարևան հյուրանոցների մոտ գտնվող լողափեր:
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արայիկ Քոթանջյանին՝ երկարամյա համատեղ աշխատանքի համար և, բարձր գնահատելով վերջին տարիներին Քանաքեռ-Զեյթունում կատարված դրական փոփոխություններն ու ձեռքբերումները, հույս է հայտնել, որ քաղաքապետի՝ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման գծով խորհրդականի նոր պաշտոնում Արայիկ Քոթանջյանն իր հետագա աշխատանքով ևս կնպաստի համայնքային ծրագրերի իրականացմանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման ավարտին հայկական շախմատի հերոսներից Լևոն Արոնյանին, Վլադիմիր Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանին, Գաբրիել Սարգսյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանին պարգևատրել է «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, իսկ մեր ընտրանու անդամ Սերգեյ Մովսիսյանին՝ «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Յանուշ Մարտոնին նշել է, որ Հունգարիան իր կամքից անկախ ներքաշվել է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ:
Թեև գնումների ոլորտում կատարվում են որոշակի բարեփոխումներ, այնուամենայնիվ, Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում դեռևս բացահայտվում են հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային և խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացներ:
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 13.40-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Լեփսիուսի 6-րդ փողոցի 2 շենքի 10-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1969 թ. ծնված Ռուբեն […]
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 4.650.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 405-407,5 դրամով և վաճառվում է 409-411 դրամով:
Հայ համայնքը նաև նամակ է ուղարկել Ուկրաինայում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Բայերին, ինչպես նաև Ուկրաինայում Հունգարիայի գլխավոր հյուպատոս Յանոշ Կոլարին:
Նրա խոսքով, իր առողջական վիճակն անհամատեղելի էր վարչական շրջանի ղեկավարի աշխատանքի հետ: «Թաղապետի աշխատանքը շատ ծանր է, և համեմատելի չէ այլ աշխատանքի հետ»,- ասելէ Քոթանջյանը` հավելելով, որ արդեն այսօրվանից նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական` վարչական շրջանների աշխատանքների գծով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով Արամ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Վիրավորին տեղափոխել են տուն, և միայն հաջորդ օրը Գրիգորյանը տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է: Իսկ բժիշկները հեռացրել են նրա ամորձին:
Ժամանակավոր ցուցադրությունից հետո ՀՑԹԻ Կոմիտասի անվան սրահում տեղի կունենա գիտական նիստ նվիրված Զմյուռնիայի աղետին: Զեկույցներով հանդես կգան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, Վերժինե Սվազլյանը, ՀՑԹԻ գիտաշխատողներ Թեհմինե Մարտոյանը եւ Գեւորգ Վարդանյանը:
Գետահովիտ գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը նշեց, որ իրենց գետերը ցամաքում են և գյուղի բնակչության մի մասն արդեն իսկ զրկվել է ջրից:
Փաստաթղթի նախագծում, որին ծանոթ է BBC-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան միահամուռ արտահայտում են իրենց անհանգստությունը պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Եմենում ԱՄՆ դեսպանատունը սեպտեմբերի 13-ի առավոտյան հարձակման է ենթարկվել կրոնական մոլեռանդների կողմից, որոնք բողոքում են «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ:
Իր խոսքում Բարոզուն ընդգծել է, որ նոր մարմնի ստեղծումն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ «հին մեթոդներն այլևս չեն գործում»:
2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը և նրան հաջորդող տնտեսության անկումը ԱՄՆ-ից խլել են ընդհանուր առմամբ ոչ ավել, ոչ պակաս 12,8 տրլն դոլար: Այդ մասին հայտնում է Better Markets ոչ առևտրային կազմակերպության կողմից իրակացված ուսումնասիրության ցուցանիշները: