
Ուժգին պայթյուն Սումգայիթում. կա առնվազն 6 զոհ

Սումգայիթում տեղի է ունեցել ուժգին պայթյուն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Սումգայիթի գործարաններից մեկում: Ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության՝ որպես պայթյունի պատճառ նշվում է վառելիքի ամբարում բռնկված հրդեհը: Սումգայիթի քաղաքային ոստիկանությունը հայտարարել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ, պայթյունից տուժել է ևս մի քանի մարդ: Չի բացառվում, որ պայթյունից զոհվածների քանակը կարող է ավելանալ: Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են 50 հրշեջ մեքենաներ: