ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի դյուրացման հարցը կարող է լուծվել հաջորդ տարի

ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցությունները պլանավորված է ավարտել մինչև տարեվերջ կամ 2013 թվականի սկիզբ: Այս մասին, ըստ ադրբեջանական 1news.az -ի՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությամբ՝ վիզային ռեժիմի դյուրացման հարցը պետք է առաջ ընթանա փուլ առ փուլ. «Նախ մենք ցանկանում ենք վիզային ռեժիմը դյուրացնել որոշակի կատեգորիայի անձանց համար: Խոսքը գնում է գործարարների, մարզիկների, լրագրողների, ուսանողների մասին: Պլանավորված է նաև նվազեցնել վիզայի գինը՝ 60 եվրոյից իջեցնելով 35 եվրոյի, ինչպես նաև կրճատել վիզա ստանալու համար պահանջվող փաստաթղթերի քանակը:

Ներկայումս ԵՄ-ը և Ադրբեջանն ինտենսիվորեն բանակցում են այդ հարցի շուրջ: Հետագայում պլանավորված է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված երկրների քաղաքացիների համար ամբողջովին վերացվելու է գործող վիզային ռեժիմը»:

Տեսանյութեր

Լրահոս