Ինդոնեզիայում ևս մահմեդականների ամբոխը հարձակվել է ԱՄՆ դեսպանատան վրա

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի բնակիչները երկուշաբթի բողոքի ակցիայի են դուրս եկել այդ երկրում ԱՄՆ դեսպանատան առջև՝ դժգոհելով «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ցուցադրության դեմ,- հաղորդում է Associated press-ը:

Գործակալության տվյալներով, անկարգությունների ժամանակ առնվազն մեկ մարդ տուժել է: Նա ոստիկան է և գլխի վնասվածք է ստացել:

Հավաքված ավելի քան հազար ցուցարարները ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ քարեր և դյուրավառ հեղուկով շշեր են նետել: Անկարգություններ են տեղի ունեցել նաև Ինդոնեզիայի մյուս քաղաքներում:

Այդ երկրի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոն ուրբաթ օրը քննադատության էր արժանացրել ֆիլմը և արաբական երկրներում դրան հետևած անկարգությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930