
Կենտրոնական Իրանում երաշտ է

Կենտրոնական Իրանում տեղումների քանակը նվազել է մինչև վերջին 5 տարիների ամենացածր մակարդակին՝ տարածաշրջանում առաջացնելով երաշտ: Այս մասին, ըստ Mehr News լրատվական գործակալության՝ հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարության ջրամատակարարման դեպարտամենտի տնօրեն Ալիռեզա Դայեմին:
Վերջինիս խոսքերով՝ երկրի կենտրոնական հատվածում տեղումների տարեկան միջին քանակը 251 միլիմետրից նվազել է մինչև 200 միլիմետրի: Նշվում է, որ վերջին տարիներին Իրանում գրանցվել են մի շարք ուժեղ երաշտներ, ինչը մասնավորապես վերաբերում է նրա հարավային հատվածին, ուր մոլեգնում են ավազամրրիկները: Վերջիններս Իրան են հասնում հարևան Իրաքից, ուր դրանց թիվը վերջին երկու տասնամյակներին ավելացել է ռազմական գործողությունների պատճառով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն Արևմուտքին մեղադրեց միտումնավոր Իրանում երաշտ առաջացնելու մեջ՝ ընդգծելով, որ Իրանը հաղթել է այդ կլիմայական պատերազմում: