Բնակիչը սպառնում էր այրել բնակարանը
                                    Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 18.39-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 8 շենքի 3-րդ հարկի 4-րդ բնակարանի բնակիչը սպառնում է հրդեհել բնակարանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: «1-02» ծառայության աշխատակիցները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերել են իրեն որովայնի հատվածում վնասվածքներ հասցրած Գուրգեն Գաբրիելյանին (1933թ.): Տուժածին տեղափոխել են Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:42-ին, մարվել՝ 18:47-ին: Այրվել է սառնարանը, կահույքը, հատակը (35 քմ) և 2 դուռ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    