
Քանաքեռ ՀԷԿ-ի ջրավազանում մարդ է խեղդվել

Սեպտեմբերի 19-ին, ժամը 03.37-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել , որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի թիվ 8 լողավազանում մարդ է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի, դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և ջրասուզակ: Ժամը 05.43-ին փրկարարները լողավազանից դուրս են բերել Երևանի Գոգոլի փողոցի թիվ 5 շենքի 47-րդ բնակարանի բնակիչ, 54-ամյա Ռոմեո Հարությունյանի դին: