Ձու արտադրողների հերքումները չեն համապատասխանում իրականությանը. ՍԱՊԾ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարել է, թե ձու արտադրող երեք ընկերությունների հերքումները չեն համապատասխանում իրականությանը:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են. «Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տարածված հաղորդագրությունը վերաբերում էր միայն «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. եւ 13.09.12թ., «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ., «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. եւ 05.09.12թ. օրերին արտադրված խմբաքանակներին: Վերոնշյալ ընկերությունների կողմից տրված՝ Ծառայության հայտարարությունը հերքող պարզաբանումները չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից տարածված հայտարարությունը, որում առկա է նաեւ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված անասնաբուժական փորձաքննության եզրակացությունը:
Վերջինս հանդիսանում է տեսչական գործողության ժամանակ նմուշառած 07.09.2012 թ.-ի արտադրության ձվի նմուշի փորձաքննության եզրակացությունը:
Ծառայությունը շարունակում է կոչով դիմել սպառողներին ձեռք չբերել եւ չօգտագործել «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. եւ 13.09.12թ., «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ., «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. եւ 05.09.12թ. օրերին արտադրված ձվերը»: