
Մեքսիկայում գազի պայթյունից 26 մարդ է զոհվել

Մեքսիկայի հյուսիս-արևելքում գազաբաշխիչ կայանում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, ևս 27-ը ստացել են այրվածքներ և այլ վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС -ը` հղում անելով կայանը շահագործող PEMEX նավթագազային ընկերությանը:
Ողբերգության վայր են այցելել ընկերության գլխավոր տնօրեն Խուան Սուարեսն ու Տամաուլիպաս նահանգի նահանգապետ Էխիդիո Տորեն: Ողբերգության հնարավոր պատճառների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ երեկ գազամատակարարման կայանում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, այնուհետև հրդեհ բռնկվել, որն արագ մարվել էր: Նախնական վարկածով` այդ պահին կայանի տարածքում եղել է առնվազն 700 աշխատող: