Թուրքիայում ուղևորատար ավտոբուսի վթարից զոհեր ու վիրավորներ կան

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի սևծովյան Քարաբյուք նահանգի Էսքիփազար շրջանում տեղի է ունեցել ծանր ճանապարհա-տրանսպորտային պատահար: Այստեղ շրջվել է Աղրը (Արարատ) նահանգից Ստամբուլ ուղևորվող ուղևորատար ավտոբուսը:

Վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ նաև ավտոբուսի վարորդը: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ևս 50 մարդ: Նշվում է, որ վթարի մեջ մեղավոր է եղել ավտոբուսի վարորդը, որը քնել է մեքենայի ղեկին: Վիրավոր ուղևորներին փոխադրել են մոտակա հիվանդանոցներ: Վիրավորների թվում կան 8 երեխաներ: Տարվում է հետաքննություն:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930