
Հայ-վրացական սահմանը հատելիս ձերբակալվել է կալանավորների՝ մեծ աղմուկ հանած կտտանքները նկարահանած սպան

Վրացի իրավապահներն այսօր առավոտյան ձերբակալել են Գլդանի թիվ 8 բանտի սպա Դատա Ակոբիային, որը նկարահանել է բանտարկյալների նկատմամբ իրականացված կտտանքները: Ըստ վրացական apsny.ge լրատվական գործակալության՝ այդ մասին հայտարարել է ձերբակալված սպայի փաստաբան Սալոմե Աբուլաձեն: Վերջինիս խոսքերով՝ Ակոբիան ձերբակալվել է հայ-վրացական սահմանին՝ Սադախլոյի մաքսակետում:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է խստորեն պատժել կտտանքների փաստի հետ առնչություն ունեցող ոստիկաններին: