
Սևան-Մարտունի ճանապարհին ջիպը գլորվել է ձորը. 2 զոհ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, երեկոյան ժամը 18.53-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 47-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա երկու զոհ։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա Պրադո» մակնիշի 08 ՕՕ 508 պ/հ (վարորդ` 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյան ) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը։
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ պատահարի հետևանքով Դ. Գրիգորյանը և ուղևոր` 1992 թ. ծնված Տիրան Ավետիսյանը ստացած վնասվածքներից տեղում զոհվել են: