Հունգարահայերը պատրաստվում են դատական հայց ներկայացնել կառավարության դեմ

Հունգարիայի Հայ ազգային խորհուրդը մտադիր է դատի տալ Հունգարիայի կառավարությանը՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վիճահարույց որոշման համար, հայտնում է «Ասպարեզ» պարբերականը՝ վկայակոչելով հունգարական Blikk թերթին:

 

Աղբյուրը վկայակոչում է Խորհրդի ղեկավար Թևան Սարգսյանի հայտարարությունը, ով ասել է՝ կառավարության դեմ մեղադրանքները ներառում են նաև կաշառակերության և դիրքի չարաշահման կետեր:

 

Ավելի վաղ Հունգարիայի ընդդիմությունը՝ ի դեմս սոցիալիստների, «բարոյապես կոռումպացված» էր անվանել երկրի վարչապետին:

 

Հունգարիայում մոտ 30 000 հայ կա, որոնց գրեթե կեսը հայերեն չի խոսում: Երկրում նաև 31 հայկական ինքնավար մարմին է գործում:

Տեսանյութեր

Լրահոս