
Ճապոնացի ծովայինները հայտնել են Սենկակու կղզիների մոտ առնվազն 10 չինական նավերի մասին

Ճապոնիայի առափնյա անվտանգության աշխատակիցները հայտնել են Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիների մոտակայքում առնվազն 10 չինական պարեկային նավերի տեղակայման մասին, հաղորդում է vz.ru-ն:
Դրանցից երեքը գտնվում են այն գոտուն մոտ, որը Տոկիոն համարում է իր տարածքային ջրերը: Բացի այդ, պարզ է դարձել, որ 100-ից 200 կմ տարածության վրա են գտնվում մոտավորապես 200 չինական ձկնորսական նավեր:
Ճապոնական առափնյա անվտանգությունը Սենկակուի շրջանում տեղակայել է յոթ խոշոր պարեկային նավ:
Չինաստանին զայրացրել է Ճապոնիայի կառավարության որոշումը, ըստ որի՝ երկիրը պատրաստվում է գնել վիճելի կղզիներից 3-ը:
Որոշ հաղորդագրությունների համաձայն՝ Սենկակուին կարող են մոտենալ նաև այլ ճապոնական նավեր, այդ թվում՝ ոչ շատ մեծ, որոնք ունակ են դուրս մղել չինական ձկնորսական նավերը: