Ճապոնիան Չինաստանի կառավարությունից փոխհատուցում կպահանջի

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են կրած վնասի համար Չինաստանի կառավարությունից փոխհատուցում պահանջել՝ որոշումը մեկնաբանելով չինական մի շարք քաղաքներում ճապոնական դիվանագիտական շինությունների առջև անցկացված բազմահազարանոց ցույցերի ժամանակ կրած վնասներով,- գրում է Rosbalt-ը՝ հավելելով, որ նման հայտարարությամբ հանդես է եկել Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Օսամու Ֆուձիմուրան:

Նրա խոսքով, Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան նախատեսում է հատուկ բանագնաց ուղարկել Չինաստան, որը այս հարցը կլուծի դիվանգիտական ճանապարհով:

Հիշեցնենք, որ ճապոնական կառավարությունը հոկտեմբերի 11-ին անհատ սեփականատիրոջից գնել էր Դյաոյույդաո արշիպելագի 5 վիճելի կղզիներից 3-ը, որոնք Պեկինը զուտ չինական տարածքներ է համարում: Չինաստանի իշխանությունները Տոկիոյից պահանջել էին չեղյալ հայտարարել գործարքը: Կղզիների գնումից հետո չինական մի շարք քաղաքներում հակաճապոնական բողոքի ցույցեր են անցկացվում:

Տեսանյութեր

Լրահոս