
Չինացի ցանցահենները գրոհել են Ճապոնիայի պետական կայքերը

Չարագործները գրոհել են Ճապոնիայի վարչական գործերի և հեռահաղորդակցության կայքի վրա՝ մի քանի ժամով դադարեցնելով դրանց աշխատանքը: ITAR- TASS-ի փոխանցմամբ` այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի ազգային ոստիկանության վարչությունը:
Ոստիկանության հաղորդմամբ` թրաֆիկի շուրջ 95 տոկոսը, որը կասեցրել է կայքի աշխատանքը, եկել է ՉԺՀ-ից:
Բացի այդ՝ կիբերհարձակումների են ենթարկվել նվազագույնը 19 ճապոնական ընկերությունների և կրթական հաստատությունների կայքեր: Որոշների վրա տեղադրվել են Սենկակու վիճելի կղզիների լուսանկարները՝ չինական դրոշներով:
Հաղորդվում է, որ համաշխարհային ինտերնետային ցանցի չինական սեգմենտում ակտիվորեն քարոզվում է ճապոնական ինտերնետ-ռեսուրսները գրոհելու մասին կոչեր: