ՀՀ Ֆինանսների նախարարն առաջարկել է պաշտոնանկ անել Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ պետական գնումների համակարգում արձանագրված չարաշահումները հիմնականում սխալ վարչարարության արդյունք են: Նա առաջարկել է աշխատանքից ազատել Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը, որոնք կապ ունեն արձանագրված թերացումների հետ:

Երբ վարչապետը հետաքրքրվել է, թե կոնկրետ ում պետք է պաշտոնանկ անել, նախարարը նշել է, որ խոսքը կենտրոնի ղեկավարի, տեղակալի և ստորաբաժանումների ղեկավարների մասին է: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է  պատրաստել վերոնշյալ անձանց պաշտոնանկ անելու հրամանները:

Վարչապետը նաև բոլոր նախարարներին նախազգուշացրել է, որ այսուհետև իրենք են անձնական պատասխանատվություն կրելու գնումների գործընթացի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930