
Շակիրան մայր է դառնալու

Աշխարհահռչակ կոլումբիացի երգչուհին մայր է դառնալու: Այս մասին գրում է YahooNews-ը: Կայքի փոխանցմամբ, երգչուհին նշել է, որ իր երեխայի հայրը հանրահայտ իսպանացի ֆուտբոլիստ, Բարսելոնայի կենտրոնական պաշտպան, 25-ամյա Ժերար Պիկենն է: Ինչպես հաղորդում է կոլումբիական «Gente» ամսագիրը, երեխայի սեռն արդեն հայտնի է: Շակիրայի և Ժերար Պիկենի արու զավակը լույս աշխարհ կգա հունվարին: Երգչուհին իր facebook-յան էջում կիսվել է ընկերների հետ իր ուրախությամբ՝ նշելով. «Մենք երջանիկ ենք, որ բալիկ ենք ունենալու: Ուստի, մեզ համար այս կարևոր և ուրախ պահն ամբողջությամբ վայելելու համար, հետաձգել ենք մեր աշխատանքային հանդիպումները»: