Սիրիայում ձևավորվել են քրիստոնյա սիրիացիների ապստամբական ջոկատնե՞ր

Սիրիայում ձևավորվել են քրիստոնյա սիրիացիների ապստամբական ջոկատներ: Համացանցում տեղադրվել է մի տեսանյութ, որում պատմվում է Սիրիայի ազատ բանակի կազմում քրիստոնեական ջոկատների ստեղծման մասին: Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian թերթը:

Տեսագրությունում ջոկատի դիմակավոր հրամանատարը հայտարարում է. «Մենք՝ երիտասարդ հեղափոխական քրիստոնյաներս, հայտարարում ենք, որ ջոկատներ ենք ստեղծում, որը գործում է Դամասկոսի գյուղական շրջաններում»:

«Մենք ազնիվ զինվորներ ենք և կպաշտպանենք մեր երկիրը և մեր մահմեդական եղբայրներին»,- մեջբերում է պարբերականն ընդդիմադրին:

Թերթը հավելում է, որ չի կարող հաստատել տեսագրության իսկությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930