«Հունաստանի դուրս բերումը եվրոգոտուց չպետք է դառնա ճգնաժամի հաղթահարման որոշում»,-ասել է նա: Նա նշել է, որ Հունաստանը ժամանակ կստանա` միայն բարեփոխումների դիմաց:
Գրաչովը հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 12-ին եւ գտնվել էր վերակենդանացման բաժանմունքում:
«Իրանն առաջինը չի սանձազերծի պատերազմ, սակայն բացառված չէ, որ Իրանը կարող է հասցնել կանխիչ հարված, եթե վստահ լինի, որ թշնամիներն իրականացնում են իր նկատմամբ ագրեսիայի նախապատրաստական վերջին աշխատանքները»:
Ըստ ոստիկանության` անկարգությունները կարող են հրահրած լինել մահմեդական բանտարկյալները, որոնք բողոքում են համացանցում հայտնված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ: Ըստ այլ վարկածի` բանտարկյալները բողոքում են նեղ խցիկներում առկա պայմանների դեմ:
ԿԸՀ նախնական տվյալներով, գրանցված 42 հազար 531 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 12 հազար 820-ը, որոնցից 10 հազար 186-ը քվեարկել է Կարապետ Գուլոյանի օգտին:
Ինչպես 168.am-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորությունում, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Նման զորավարժություններ տեղի են ունենում ամեն տարի և ուղղված են խողովակաշարերի պաշտպանությանը: Զինված ուժերի ներկայացուցիչներից բացի, այդ զորավարժություններին մասնակցում են նաև այլ կառույցների ներկայացուցիչներ, ովքեր զբաղվում են խողովակաշարերի պահպանությամբ և կառավարմամբ:
Երկու զինվորականներն էլ զոհվել են միջադեպերի ժամանակ, որոնք կապված չեն եղել ռազմական գործունեության հետ: Նրանցից մեկը զոհվել է Նադ-Ալի շրջանում, երկրորդը` բրիտանական Camp Bastion ռազմաբազայում:
Պաշտոնական տվյալները, թե քանի սիրիահայ է գտնվում Հայաստանում՝ դեռևս պատրաստ չեն: Մոտավոր հաշվարկներով Հայաստանում կա 2000 սիրիահայ: Այս մասին 1-in.am-ին հայտնել է Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական թիմը մեկնեց Վրաստան` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը, որում ընդգրկված են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների փրկարարական թիմեր, ՄԱԿ-ի և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Վերջին օրերին հազարավոր ուսանողներ դուրս են եկել փողոցներ՝ ի նշան բանտերում կալանավորների կտտանքների դեմ բողոքի։ Ուսանողների ցույցերին աջակցում է ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան։
Սեպտեմբերի 21-ին Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի պարեկային նավերը մի քանի նախազգուշական կրակոց են արձակել հյուսիսկորեական ձկնորսական նավերի ուղղությամբ` Դեղին ծովում սահմանը խախտելու համար:
«Գիտությունն առաջին ձեռքից» դասախոսությունների շարքի շրջանակներում նոյեմբերի 2-6-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն Երևան է հրավիրել երկու անվանի գիտնականներ, ֆիզիոլոգիա ու բժշկություն անվանակարգում բրիտանացի Նոբելյան մրցանակակիր` ասպետ Թիմաթի Հանթին և քիմիա անվանակարգում` Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Չալֆիին:
Մանկապարտեզներում սննդի գծով պետական գնումների շրջանակում կատարված աննախադեպ չարաշահումների մասին ՏՄՊՊՀ-ն կհրապարակի երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 11-ին, ՏՄՊՊՀ-ի նիստում:
«Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդում է, որ բանակային ստորաբաժանումները այսօր մոտեցել են Դամասկոսի մերձակայքում գտնվող երկու այլ քաղաքների՝ Ջեդեյդա-Արթուզին ու Յաբրուդին, որոնք գտնվում են մայրաքաղաքից 80 կմ հյուսիս՝ Հոմս տանող ճանապարհին:
Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում է մինչև օրենքով սահմանված կարգով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տեխնիկական զննության անցկացման սակագների սահմանումն ու դրանք ուժի մեջ մտնելը՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն անցկացնել հետևյալ գումարներից ոչ ավելի սակագներով` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
Անդ-Ալ-Քերիմ Կասեմի դրոշն արմատապես տարբերվում է ներկայիս դրոշից՝ այն դարձյալ եռագույն է՝ սև-պիտակ ու կանաչ, իսկ կենտրոնում արև է պատկերված: Դրոշի վրա մուսուլմանական խորհրդանիշ պատկերված չէ:
Չեխիայում մեթիլ սպիրտից առաջին թունավորումները արձանագրվել են երկու շաբաթ առաջ: Չեխիայի Առողջապահության նախարարությունը երկրի ողջ տարածքում ամբողջովին արգելել է ալկոհոլային այն խմիչքների վաճառքը, որոնց սպիրտայնությունը բարձր է 20 աստիճանից:
«Երկուշաբթի օրը «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության թռիչքը դեպի Հալեպ չի կայանա»,- 1-in.am-ի հետ զրույցում ասել է «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան:
Անդրադառնալով հաջորդ ամիս նախատեսված զինվորական հավաքներին` ԼՂՀ պաշտպանական ծառայություններիի ղեկավարը հայտնել է, որ Պաշտպանության բանակը մշտապես իրականացնում է նման միջոցառումներ, սակայն այս տարի դրանք առավել մասշտաբային կլինեն:
Դեսպանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության անցած 21-ամյա ուղին, անցյալի և ժամանակակից մարտահրավերները:
Լիբանանի բանակի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ դա մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ Սիրիայի ազատ բանակի ապստամբներն անցնում են Լիբանանի հետ սահմանը: Զինվորականները նաև հայտարարում են, որ թույլ չեն տա Լիբանանին ներքաշել սիրիական կոնֆլիկտի մեջ:
Վարչապետն առաջարկել է նաեւ ուշադրություն դարձնել արաբախոս սպառողների ուղղությամբ, քանի որ Միջին Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով բազմաթիվ արաբախոս սփյուռքահայեր վերադառնում են Հայաստան, ուստի պետք է հաշվի առնել նաեւ աշխատաշուկայում վերջիններիս ներգրավելու հարցը:
«Ուղղաթիռը մարդասիրական օգնություն է տեղափոխել Հարավային Օսիա: Նավիգացիոն համակարգի խափանման հետևանքով այն հարկադիր վայրէջք է կատարել Ցխինվալից ոչ հեռու` Վրաստանի տարածքում: Սխալը գիտակցելով՝ օդաչուներն արագ վերադարձել են Օսիա»,- հայտարարել են ՌԴ ԱԻՆ-ից:
Բահրեյնում զանգվածային ցույցերը սկսվել են 2011-ի փետրվարի կեսից: Ցուցարարները հիմնականում ընդդիմադիր շիա մահմեդականներ էին: Նրանք պահանջում էին իրենց իրավունքների ընդլայնում:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի մի շարք համայնքներում ծանոթացել է առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:
Հուշադրամների նախագծի հեղինակն է «Coin Invest Trust» ընկերությունը (Լիխտենշտեյն):
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով, սեպտեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հանրապետության արտաքին քաղաքականության հիմնադրույթներին և արտգործնախարարության աշխատանքների կազմակերպման հարցերին: