Ռուսաստանը ներում է Ղրղզստանի շուրջ 500 մլն դոլարի պարտքը
ՌԴ և Ղրղըզստանի նախագահների բանակցությունների արդյունքում փաստաթղթեր են ստորագրվել միացյալ ռուսական ռազմաբազայի մնալու վերաբերյալ, որոնք ապահովելու են երկարաժամկետ ռուսական ռազմական ներկայություն Կենտրոնական Ասիայում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Երկու երկրների առաջնորդների ներկայությամբ ստորագրվել է համաձայնագիր Ղրղըզստանի տարածքում միացյալ ռուսական ռազմաբազայի մնալու պայմանների և կարգավիճակի մասին: Ստորագրվել են նաև արձանագրություններ՝ մինչ համաձայնագրի ուժի մեջ մտնելը ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Համաձայանգիրը ուժի մեջ կմտնի 2017-ին: Այն ստորագրվել է 15 տարի ժամկետով՝ 5 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Բիշքեկում հինգշաբթի ստորագրված միջկառավարական համաձայնագիրը կկարգավորի Ղրղըզստանի վարկային պարտքերը Ռուսաստանին:
Փաստաթղթում խոսքը երկու պարտքերի՝ 189 մլն և 300 մլն դոլարի մասին է: Համաձայնագրով նախատեսվում է, որ Ղրղըզստանի 2005թ. սեպտեմբերի 5-ից կուտակված 189 մլն դոլար պարտքն ամբողջ ծավալով կներվի համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես: Մնացած պարտք (սկսած 2009-ի փետրվարի 3-ից, կազմում է 300 մլն դոլար) աստիճանաբար կներվի 2016-ից սկսած՝ 10 տարվա ընթացքում՝ հավասար բաժնեմասերով: