Ֆրանսիայի ԱԳ նախարարի զգոնության կոչը ուղղված է ավելի շատ մահմեդական երկրներում գտնվող դեսպանատներին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի կոչն ուղղված է ֆրանսիական բոլոր դեսպանություններին, որոնք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն` հաշվի առնելով հյուրընկալող երկրում տիրող իրավիճակը և առանձնահատկությունները:
Այս մասին Tert.am- ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի քարտուղար Մերի Հակոբյանը` պարզաբանելով. «Կոչն ավելի շատ վերաբերվում է իսլամական երկրներում գտնվող դեսպանատներին, բայց, ընդհանուր առմամբ, բոլոր դեսպանությունները պետք է հաշվի առնեն այն»:
Ֆրանսիայի իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել են ժամանակավորապես փակել աշխարհի 20 երկրներում իրենց դեսպանատներն ու դպրոցները, անհանգստացած լինելով հնարավոր բողոքի ցույցերից և հարձակումներից, ինչի պատճառ կարող են դառնալ ֆրանսիական «Շառլի Էբդո» ամսագրի այսօրվա համարում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Դրանցում մարգարեն նաև մերկ է պատկերված: