Ուղևորուհին գլխով հարվածել է ավտոմեքենայի սրահում գտնվող երկաթյա ձողին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից 168.am-ին հայտնում են, որ կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման շրջանակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:
Զոհերի և վիրավորների մասին դեռ տվյալներ չկան:ար:
Անցյալ շաբաթ ադրբեջանա-թուրքական ամերիկյան չորս կազմակերպություններ համակարգված հակահայկական քարոզչություն էին ծավալել՝ մեղադրանքների տարափ տեղալով «Hyatt Hotels» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Հոփլամազյանի հասցեին` նրան և այլ ամերիկահայ գործարարների վախեցնելու նպատակով:
Այն դեպքում, եթե լիբերալ-դեմոկրատները հաղթեն խորհրդարանական հաջորդ ընտրություններում, Աբեն կվերադառնա Ճապոնիայի վարչապետի պաշտոնին:
Նիստին կմասնակցի «Սիվիլիթասի» տնօրեն Սալբի Ղազարյանը, որից հետո կպատասխանի լրագրողների հարցերին:
Հովհաննես Մանուկյանի տեղեկացմամբ՝ միջադեպից անմիջապես հետո Վրաստանում ՀՀ դեսպանատունը կապ է հաստատել վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնք իրենց հերթին աշխատանքներ են սկսել ադրբեջանական կողմի հետ՝ միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Կարծում եմ կարևոր է, որ ամբողջ քաղաքական խաղը վերսկսվի Իտալիայում` ավելի բարձր պատասխանատվությամբ և հասունությամբ», – ասել է Մարիո Մոնտին:
«Հրապարակի» տեղեկություններով, «Արմավիա» ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը ցանկանում է ընկերությունը վաճառում է իտալական մի ընկերության:
Կոնգրեսի մոտ ցուցարարներին դիմավորել են հազարավոր հատուկջոկատայիններ: Ոստիկանները կիրառել են մահակներ եւ ռետինե փամփուշտներ, հայտնում է Associated Press-ը: Ժամը 22:00-ին ոստիկաններին հաջողվել է ցուցարարներին հետ մղել խորհրդարանի շենքի մոտից: Սակայն բախումները շարունակվել են մինչեւ ուշ գիշեր։
Հիշեցնենք, որ գրեթե ամեն անգամ, երբ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները քիչ թե շատ խոշոր հարձակում են իրականացնում Թուրքիայի տարածքում, դրանից անմիջապես հետո թուրքական օդուժը ռմբակոծում է Հյուսիսային Իրաքի տարածքը, ուր գտնվում են PKK-ի ճամբարները:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Հնդկաստանի Ասամ նահանգի իշխանությունները հայտարարում են, որ աղետի հետևանքով կարող են տուժել ավելի քան 1 մլն մարդիկ, շատերը ստիպված են լքել իրենց տները:
Վրաստանի պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ օպերացիաների գծով տեղակալ Ստեֆան Էվանսին. հաղորդում է apsny.ge-ն: Հանդիպման ժամանակ կողմերի քննարկման գլխավոր թեման Աֆղանստանում տարվող խաղաղապահ առաքելությանը Վրաստանի մասնակցության հարցն է եղել:
Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի՝ անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի հերթական նիստը, որում առաջարկվել է ստեղծել թուրք-ադրբեջանական զինված ստորաբաժանումներ: Այս մասին, ըստ ադրբեջանական Trend լրատվական գործակալության՝ հայտարարել է այդ հանձնաժողովի անդամ, պատգամավոր Զահիդ Օրուջը:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում նախատեսված է նաև Սաակաշվիլիի ելույթը։
Այսօր Շիրակի մարզի Ազատան համայնքում շարք մտավ ‹‹Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն››- ը: Այն ստեղծվել է ‹‹Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն›› հիմնադրամի կողմից և որպես մասնավորի ու պետականի համադրման արդյունավետ օրինակ, երկրորդն է նույն հիմնադրամի կողմից Սյունիքի մարզի Սառնակունք համայնքում ստեղծված և արդեն դրական արդյունքներ գրանցած կենտրոնից հետո. տեղեկացնում են գյուղնախարարության լրատվական ծառայությունից:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ապա` ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ այնուհետեւ նաեւ` ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության ու կառուցապատման մրցութային հանձնաժողովի նախագահ Գ. Մարտիրոսյանը, չկատարելով ՀՀ Կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար նախատեսված մրցույթի անցկացման կարգը, «Հրապարակային սակարկությունների» մասին ՀՀ օրենքի եւ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների կոպիտ խախտմամբ, պաշտոնեական փաստաթղթերում` հողամասերի վարձակալության եւ կառուցապատման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտերում եւ մրցույթի արդյունքներով կազմված արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` հաղթող է ճանաչել նախապես որոշված եւ մինչ այդ տարածքներն ապօրինի փաստացի զբաղեցնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 13-րդ կետով (սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
8 էջանոց փաստաթուղթը ստորագրված է գերմանացի իսլամիստ Աբու Ասադի կողմից: Նա պնդում է, որ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմում հանդես եկող դերասանը ծագումով գերմանացի է:
ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին հանձնարարվել է հայկական կողմի հետ բանակցություններ վարել և համաձայնության հասնելու դեպքում ՌԴ կառավարության անունից արձանագրություն ստորագրել՝ դրանում չներառելով սկզբունքային փոփոխություններ, ասվում է հաղորդագրության մեջ։
2012թ. սեպտեմբերի 25-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մեկնարկել է «Մշակութային ժառանգություն. պահպանել անցյալը հանուն ապագայի» և «Հնագիտական ժառանգություն. Էրեբունի» թեմատիկ սեմինարների 1-ին դասը` Երևանի Արաբկիր համայնքի Լև Տոլստոյի անվ. թիվ 128 հանրակրթական դպրոցի սաների մասնակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ միեւնույն ժամանակ, ՀՀ նախագահի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալին՝ Վիկտոր Դալլաքյանին:
Անվտանգության միջոցառումների բարձրացումը պայմանավորված է ինչպես մի շարք տարածաշրջաններում ներքաղաքական իրավիճակի սրմամբ, այնպես էլ ահաբեկիչների ակտիվացմամբ, թմրանյութերի շրջանառության աճով և այլն:
Մեղավոր ճանաչվելու դեպքում Բուգինգոյին սպասվում է այդ երկրի համար առավելագույն՝ 21 տարվա ազատազրկում:
Սեպտեմբերի 26-ին` Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը, ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը երթ է կազմակերպելու դեպի Եռաբլուր ի հիշատակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 5.850.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 402-405.5 դրամով և վաճառվում է 406.5-409 դրամով:
Պարբերականի տվյալներով, մեկ ֆունտի արժեքը (մոտավորապես 0,45 կիլոգրամ) բարձրակարգ “Արաբիկա” տեսակի սուրճ գինն ընկել է 43 տոկոս համեմատած 34 տարվա առավելագույն գնի հետ, որն գրանցվել է անցյալ տարի: Եթե 2011 ապրիլին “Արաբիկայի” մեկ ֆունտն արժետ ավելի քան երեք դոլար, ապա հիմա այն արժէ 1,75 դոլար:
Այցի ընթացքում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-գերմանական ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը և փաստել են, որ 2012թ. ծրագիրը գրեթե ամբողջությամբ իրականացվել է, իսկ 2013 թ. ծրագրի համաձայն նախատեսվում է համագործակցություն ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակներում առաջնային համարվող ուղղություններով, ինչպես նաև նաև համագործակցության հաստատում երկու երկրների զինված ուժերի մարտական ապահովման ծառայությունների միջև:
Ըստ ադրբեջանական Trend լրատվական գործակալության՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը: Այս մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Այդ գործարքը հնարավոր դարձավ այն բանից հետո, ինչ Թուրքիան հավանության արժանացրեց Մալաթիայում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումը: Եվ ահա, ներկայումս այդ երեք ուղղաթիռները բերվել են Թուրքիա: Դրանք օգտագործվելու են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարում՝ առավել ուժեղացնելով Թուրքիայի զինված ուժերը, գրում է կայքը: