«Տպավորությունը, թե այս գործընթացներում Մոսկվան մասնակցություն չունի՝ սխալ է, քանի որ Ռուսաստանը զբաղված է, բայց ոչ թուլացած, ուկրաինական պատերազմն ընթանում է ռուսական սցենարով, անհանգստությունների առիթ չկա»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով բրյուսելյան հանդիպման արդյունքներին:
«Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել միջնորդական ջանքերից, բայց կան բարդ աշխարհաքաղաքական հանգամանքներ, որոնք գերակա են մնացած ամեն ինչից»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց անվտանգային ու քաղաքական հարցերով ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկն անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության բանակցային բրյուսելյան հարթակին ու Մոսկվայի դիրքերի թուլացմանը, որպես միջնորդ:
Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև նոր պայմանավորվածությունների ու Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների առաջին հանդիպմանը զուգահեռ՝ աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության կենտրոնում կրկին Սյունիքն է:
Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև բանակցությունները վերջնականապես հաստատեցին ավելի վաղ ստեղծված տպավորությունը, որ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, բանակցային գործընթացը տարբեր ուղղություններով լիովին տեղափոխվում է Բրյուսելի միջնորդության դաշտ: Մայիսի 22-ի հանդիպումը բրյուսելյան հարթակում սկսված գործընթացի թվով երրորդ ռաունդն էր, որը, ի տարբերություն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո սկսված մոսկովյան միջնորդության, ավելի դինամիկ ու արագ ընթացք ունի:
«Էական առաջընթաց», «աննախադեպ բեկում». ադրբեջանական ու արևմտյան աղբյուրներում առանձնակի ոգևորությամբ են քննարկվում Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև շուրջ 5 ժամ տևած բանակցային երրորդ ռաունդի արդյունքները: Հայաստանում, բնականաբար, նման ոգևորության առիթ չկա, ակտիվություն է միայն արևմտամետ շրջանակներում, որոնց համար կարևորը գործընթացից Մոսկվայի դուրսմղումն է ու Բրյուսելի դիրքերի ամրապնդումը:
«Նիկոլի այցելությունը Նիդեռլանդներ հայության մեծամասնության համար անընդունելի էր, քանի որ այն նրա անօրինական իշխանությունը վավերացնելու մի ձև էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Նիդեռլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությանը, ներքաղաքական իրավիճակին ու Նիդեռլանդների հայ համայնքի տրամադրություններին:
«Զգացողություն կա, որ այս ուղղությամբ դիվանագիտական նախաձեռնությունը տրվել է «Միացյալ Եվրոպային»»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքներին:
Այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող ընդդիմության հանրահավաքին ներկա էր նաև ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։ Նա հանրահավաքի ընթացքում ջերմ շփվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ էր:
«Մոսկվան գործընթացում է ու դեռ կլինի։ Գործընթացները հուշում են, որ միայն պատերազմից հետո Մոսկվան կկարողանա նորովի ներկայանալ ամենուր, միայն պատերազմում հաղթելուց հետո նոր թափով կաշխատի Հարավային Կովկասում։ Իսկ մինչ այդ, եթե Երևանն ու Բաքուն իրենք որոշել են, որ Բրյուսելը ևս պետք է զբաղվի, թող զբաղվի, այդ դեպքում Մոսկվայից ի՞նչ են ակնկալում։ Ակնհայտ է, չէ՞, որ Ռուսաստանի համար պատերազմն Ուկրաինայում հիմնական խնդիրն է բոլոր ճակատներում, դրանից է կախված նաև Հարավային Կովկասի ապագա տեսքը, սակայն այս պահին կանխատեսումներ անելու համար շատ վաղ է»,- ասաց նա։
«Բոլորն էլ երազում են խաղաղության մասին, բայց խաղաղություն ծնկած վիճակում չի կարող լինել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր, Պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի՝ Ադրբեջանին ներկայացրած 6 կետերին ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մեկնաբանություններին ինքնորոշման իրավունքի մասին:
Այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը խոսեց ատելության խոսքի մասին:
«Դրա համար ես շատ խորը համոզմունք ունեմ, որ հանդուրժողականությունն ու այլոց կարծիքները հարգելը հիմնարար են ժողովրդավարություն կառուցելու հարցում: Ես այժմ կասեի, որ մենք ունենք շատ ինտենսիվ համագործակցություն հիմնական խաղացողների հետ: Այստեղ ԵՄ-ն ամենամեծ դոնորն է, մենք փորձում ենք իրապես աջակցել մեծ բարեփոխումներին, բայց ինչպես ասացի, քաղհասարակությունը առանցքային հիմնասյուն է, առանց որի՝ մենք չենք կարող առաջ գնալ»,- ասաց Վիկտորինը:
Դեսպան Վիկտորինն ասաց, որ ՀՀ քաղաքացիական հասարակությունը ենթարկվում է քննադատությունների, մարդու իրավունքների ակտիվիստները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք առաջ են մղում մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները, խաղաղաշինությունը դարձրել են հարձակումների, մեղադրանքների ու ատելության խոսքի թիրախ:
«Հետևելով ցույցերին՝ կան մտահոգություններ, տեսել ենք ուժի կիրառման տեսանյութեր»,- այս մասին այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ անդրադառնալով ոստիկանության բարեփոխումներին ու վերջին օրերին ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնության դրսևորումներին:
Աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնց միջև պայքարը փետրվարի 24-ին նոր փուլ է թևակոխել Ուկրաինայում, ամենևին անտարբեր չեն վերջին շաբաթներին Հայաստանում ծավալվող ընդդիմության անհնազանդության ակցիաների, հանրահավաքների նկատմամբ։
«Ռուսաստանի մտահոգությունները չեն չեզոքացել հուշագրով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը, անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող բիոլաբորատորիաների վերաբերյալ ռուսական կողմի արտահայտած մտահոգություններին:
Օրերս Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 1992թ․ մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի 30 և 2002թ․ մայիսի 14-ին ՀԱՊԿ հիմնելու վերաբերյալ որոշման 20-ամյակին նվիրված ՀԱՊԿ ղեկավարների գագաթնաժողովից հետո Փաշինյանը հանդիպել էր Պուտինին և նշել, որ ամիս էլ չի անցել իր՝ ՌԴ առաջին պաշտոնական այցից հետո:
«Մենք որևէ պարագայում մեր հերոսածին ծնողներին միայնակ չենք թողնելու»,- այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նախօրեին կայացած ՀԱՊԿ ղեկավարների հանդիպման ամենաուշագրավ ելույթները վերաբերում էին ՀԱՊԿ-ում արտաքին սինխրոն դիրքորոշումներ ունենալուն, որի վերաբերյալ հարցեր բարձրացրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Թրքաբարո, կեղտոտ, քաղաքական առումով խառնարյուն պահվածք որոշ կարմիրբերետավորների կողմից, որը հանգեցրեց տարբեր մարդկանց մոտ մարմնական վնասվածքների»,- ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այսօր իր բերման ենթարկվելու մանրամասներին և գնահատելով Ոստիկանության գործողությունները:
«Միանշանակ այդ կետերը չեն համաձայնեցվել արցախյան կողմի հետ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով Հայաստանի՝ Ադրբեջանին փոխանցած 6 կետեր-«առաջարկներից», որոնք օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի եթերում հնչեցրեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Մայիսի 16-ին Մոսկվայում՝ մասնավորապես Կրեմլում, նախատեսվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, որին կմասնակցեն Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Սադիր Ջապարովը, Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, հանդիպումը նվիրված է լինելու Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակին։
Երկար ժամանակ գաղտնի պահելուց հետո ՀՀ իշխանությունները որոշեցին հրապարակել 6 առաջարկները, որոնք, իրենց իսկ խոսքով, փոխանցել են ադրբեջանական կողմին՝ ի պատասխան ամիսներ առաջ վերջինիս ներկայացրած 5 կետերի։
«Իհարկե, Մոսկվան այդ ամենը նկատում է, սակայն այս տարածաշրջանում ավելի կակտիվանա Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո: Բնականաբար, ռուսական քաղաքականությունն ՈՒկրաինայից հետո Հարավային Կովկասում այլ վճռականություն է ունենալու»,- ասաց Տարասովը՝ ակնարկելով, որ այս ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ Մոսկվայի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը վատթարացել է, Մոսկվան ավելի թույլ է դիտարկվում:
«Սրանք այն օրակարգերն են, որոնք սկսվել են Ռուսաստանից, և դրանք Ռուսաստանը կփորձի պահել իր միջնորդության շրջանակում: Չի բացառվում, որ հաստատվելու համար փորձի նաև Խաղաղության համաձայնագրի դաշտում որոշ քայլեր ձեռնարկել»,- նկատեց նա:
Արցախի կարգավիճակի և հատկապես Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի համար պայքարի թեման շարունակում է կանխորոշել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքը: Չնայած արտաքին և ներքին իրավիճակի լարվածությանը՝ ՀՀ իշխանությունները հստակ չեն հայտարարում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ լղոզված անդրադարձներով Արցախի կարգավիճակի հարցին փորձում են տպավորություն ստեղծել, թե Ադրբեջանի հետ բանակցելու են Արցախի կարգավիճակի համար, սակայն, թե ինչ կարգավիճակի, որն ամենակարևորն է, չեն պարզաբանում:
Իրական դիվանագիտական թնջուկ է ստեղծվել Ղարաբաղյան հակամարտության, այսպես կոչված, կարգավորման հայկական ու ադրբեջանական առաջարկների շուրջ: Թեև դեռ մարտ ամսին ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել էր ու նաև հրապարակել 5 հիմնական առաջարկներ, որոնք, ըստ Ադրբեջանի, պետք է կազմեին Խաղաղության համաձայնագրի հիմքը, հայկական կողմն էլ, ըստ էության, հայտնել էր, որ դեմ չէ այդ օրակարգին, ու այն ընդամենն ամբողջացման կարիք ունի:
«Տպավորություն է, որ Փաշինյանը փորձում է ինչ-որ կերպ, այդ թվում՝ նյութական, քաղաքական անկայուն դիրքերը խոստումներով և եվրոպական կառույցներից դրամական փոխանցումների միջոցով պահպանել կամ կայունացնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս կովկասագետ Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը բրյուսելյան և ռուսական հարթակներում քննարկելու ՀՀ իշխանությունների ու ԼՂ կարգավորման գործընթացում ԵՄ քաղաքականությանը:
Որքանով ես եմ հասկանում, գոնե Արցախյան հարցով և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ միջազգային հանրությունը Հայաստանից կոնկրետ դիրքորոշման ակնկալիք ունի: Արտաքին գործընկերների մոտ կա պատկերացում, որ Հայաստանը մինչև վերջ հստակ չի կարողանում ներկայացնել իր դիրքորոշումը: Նմանատիպ այցերը ևս մեկ հնարավորություն են սեփական դիրքորոշումը ներկայացնելու, եթե, իհարկե, նման հստակ դիրքորոշում կա:
Ճի՞շտ է, թե՞ սխալ՝ պետք է որոշի հայկական կողմը, սակայն այս երկու դրվագով տեսանելի եղավ, որ գործընթացի մեկնարկին ընդառաջ՝ Հայաստանն ու Թուրքիան որոշ դյուրացումներ արեցին, հաղորդակցական որոշ ուղիներ հաստատեցին, բայց կան կարծր հարցեր, և այստեղ հանգում ենք նրան, որ Թուրքիայի ներկայիս քաղաքականության հետ ամենևին հեշտ չէ»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, թե իր տպավորությամբ՝ գուցե գործընթացը երկարաձգվի։