ԵՄ-ն պետք է ստիպի Ադրբեջանին վերացնել շրջափակումը, հումանիտար ռիսկը կարող է վերածվել հումանիտար աղետի. Անդերս Ֆոգ Ռասմուսենն այցելել է Լաչինի միջանցք

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Դանիայի նախկին վարչապետ, «Գլոբալ Ռասմուսեն» քաղաքական խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենն, ով այս օրերին Հայաստանի Հանրապետությունում է, այցելել է Լաչինի միջանցք:

168.am-ը նախօրեին էր դեռ տեղեկացրել, որ նա այսօր մեկնելու է նաև Ջերմուկ:

Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում Ռասմուսենը գրել է. «Այսօր այցելեցի Լաչինի միջանցք։ Դա Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։

Անցյալ տարվա դեկտեմբերից այն արգելափակվել է ադրբեջանցիների կողմից։ Այդ ժամանակից ի վեր ոչ մի քաղաքացիական կամ առևտրային տրանսպորտ չի կարողացել հասնել Լեռնային Ղարաբաղ: Դա թողել է 120,000 բնակիչների առանց հասանելիության հիմնական ապրանքներին և ծառայություններին, այդ թվում՝ կյանքի փրկող դեղամիջոցներին և առողջապահությանը:

Եվրոպան չի կարող փակել իր աչքերը մեր սահմաններին տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի վրա. ԵՄ-ն պետք է օգտագործի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ և ստիպի նրանց վերացնել շրջափակումը և կատարել իրենց միջազգային պարտավորությունները։ Եթե ​​մենք դա չանենք, հումանիտար ռիսկը կարող է վերածվել հումանիտար աղետի»:

Տեսանյութեր

Լրահոս