«Այդ արտահայտությունն այնքան անբացատրելի է, որ ես չեմ ցանկանում այն բացատրել». Զախարովան՝ Փաշինյանի՝ ՄԱԿ ԱԽ դիմելու առաջարկի մասին

«Ես չեմ պատրաստվում բացատրել անբացատրելին»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե ՌԴ-ն պետք է դիմի ՄԱԿ ԱԽ-ին՝ ԼՂ-ում միջազգային մեխանիզմ գործարկելու նպատակով:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Հույս ունենք, որ ՌԴ-ն իր գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ և դաշնակից ՌԴ-ն որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, ապա պետք է դիմի ՄԱԿ ԱԽ՝ ահազանգելու Լաչինի միջանցքում և ԼՂ-ում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու մասին»:

Զախարովան նշեց, որ նույնիսկ չի էլ փորձի վերլուծել այդ հայտարարությունը և ինչ-որ եզրահանգման գալ, հասկանալ, թե ինչ է նկատի առնվում այդ հայտարարությամբ:

«Ես նույնիսկ չեմ փորձի հիշեցնել պայմանավորվածություններ, համաձայնագրեր, չեմ ցանկանում, որովհետև այդ արտահայտությունն այնքան անբացատրելի է, որ այն բացատրել ես չեմ պատրաստվում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031