168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ խաղաղապահներն ունեն առաքելություն՝ ապահովել միջանցքի անխափանությունը։ Սակայն, ըստ նրա, այն ապահովելու ձևերը շատ տարբեր են, և եթե տևական ժամանակ պարզապես բանակցությունները չեն օգնում, խաղաղապահներն ունեն իրավունք ինչ-որ ձևով վերականգնելու երթևեկությունը և կապը։
«ՀՀ կառավարությունը մի կողմից փորձում էր հավասարեցնել ԼՂՀ-ի կարգավիճակը ՀՀ մարզի կարգավիճակին, hենց այդպես՝ մարզպետ էր որակում ԼՂ նախագահին Փաշինյանի իշխանությունը: Անում էին հայտարարություններ, թե ԼՂ-ն Հայաստան է և վերջ»,- այս մասին 168TV-ի եթերում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը` անդրադառնալով ԼՂ հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը:
«Ես հասկանում եմ, որ հայկական կողմը՝ Հայաստանը (ոչ միայն իշխանությունները, որոնց մասին կարելի է առանձին խոսել), իր դաշնակից Ռուսաստանի Դաշնության խոսքային և իրական աջակցության կարիքն ունի»,- այս մասին 168TV-ի տաղավարում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
168TV-ի եթերում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն անդրադարձավ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, հնարավոր ելքերին, խաղաղապահների գործողություններին, ՌԴ դիվանագիտական զգուշավորությանը և ՀՀ իշխանությունների դիրքավորմանը ստեղծված ճգնաժամային իրավիճակում:
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը համապատասխան պարտավորություններ են ստանձնել, որոնք պետք է անվերապահ պահպանվեն. Զախարովան՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
«Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը երկու նպատակ է հետապնդում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանցի, այսպես կոչված, էկոակտիվիստների ստեղծած հումանիտար աղետին:
Ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանները, ֆեյք ակտիվիստները, որոնք արդեն երկրորդ օրն է՝ փակ են պահում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը կեղծ բնապահպանական պատճառաբանություններով, իրականում ոչ միայն քաղաքական խնդիր են լուծում, ոչ թե ցանկանում են իբրև թե մոնիտորինգ իրականացնել Մարտակերտի շրջանի Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում, այլև տնտեսական խնդիր են լուծում:
Մինչ դեպի Արցախ կյանքի ճանապարհը շարունակում է փակ մնալ ադրբեջանցի կեղծ բնապահպանների ակցիայի պատճառով, զուգահեռաբար թիրախավորելով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, ուշագրավ նոր թեզեր են դրվում շրջանառության մեջ՝ կանխորոշելով ապագա հնարավոր զարգացումներն Արցախի շուրջ:
Բնապահպանական արհեստական պատճառաբանություններով Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ, որոնք ներկայանում են իբրև թե «բնապահպան-ակտիվիստներ», կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ փորձելով էքզիստենցիալ սուր մարտահրավերների առջև կանգնեցնել Արցախի բնակչությանը:
Նոյեմբերի 23-ին Երևանում Փաշինյան-Պուտին հանդիպմանը հաջորդեց նախօրեի երկկողմ հանդիպումը Բիշքեկում։ Փաշինյան-Պուտին հանդիպումները մշտապես հայտնվում են փորձագիտական հանրության խոշորացույցի տակ, սակայն այս անգամ ոչ այնքան ուշագրավ է բուն հանդիպումն առանձին վերցրած, որի ընթացքում քննարկվեց ռեգիոնալ իրադրությունը, բնականաբար, ընթացքը դեպի, այսպես կոչված, Խաղաղության պայմանագիր, որքան գործընթացը՝ ավելի լայն առումով։
Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ծրագրվող Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման տապալման ֆոնին ՀՀ այցելեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում։ Ըստ նրա, Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հերթական հանդիպման անցկացմանը։ «Ռուսաստանն անկասկած պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,- ասել է նա:
Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին հերթական լայնամասշտաբ զորավարժությունները «Եղբայրական բռունցք» կարգախոսով՝ այս անգամ զորավարժություններին հաղորդելով հավելյալ կարևորություն զորավարժությունների մասնակիցների պարգևատրումներով, բարձրաստիճան հեռախոսազանգեր-շնորհավորանքներով ու զորավարժությունների անցկացման վայրում երկու երկրներից բարձրաստիճան զինվորական ներկայությամբ: Զորավարժությունները տեղի էին ունենում Բաքվում, ինչպես նաև Աստարայի, Ջեբրայիլի և Իմիշլիի շրջաններում:
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են փոխանակվել հնարավոր Խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներով: Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնարկեց, որ վերջին շրջանում Հայաստանն ու Ադրբեջանը կրկին առաջարկներով են փոխանակվել՝ ամենայն հավանականությամբ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանն ու դրանից հետո: ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ այսօր ասել է, որ հայկական կողմը ստացել է Բաքվի առաջարկները, որոնք […]
«Ռուսաստանի համար սկզբունքայինը Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում, որպես միջնորդ, ներկայություն ունենալն է: Ինչպես նաև Ռուսաստանի համար սկզբունքային են հետպատերազմյան եռակողմ բարձրաստիճան երեք փաստաթուղթ-հայտարարությունները, որոնք այս պահի դրությամբ ամենակարևոր երեք համաձայնություններն են ՌԴ միջնորդությամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը:
«Տարեսկզբին Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, Մոսկվան պատրաստ է աջակցել կողմերին»,- այս մասին մանրամասներ է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
«Մոսկվան շահագրգիռ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդուղիների բացմանն ու խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- այսօր Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ բանակցային գործընթացի շուրջ ՌԴ-ԱՄՆ աննախադեպ բնույթի մրցակցության ականատեսն ենք, որի ոչ մի դրվագում ԱՄՆ-ը «զենքերը» վայր չի դնում և մինչև վերջ փորձում է պահել գործընթացի նկատմամբ վերահսկողությունը։ ԱՄՆ-ը, ըստ նրա, հասկանում է, որ Մոսկվան օգտվում է արևմտյան հարթակում ցանկացած տապալումից, ուստի այդ փուլերում ավելի է ակտիվացնում իր ջանքերը։
«Ամենակարևորը ՀՀ դիրքորոշումն է, եթե ՀՀ-ն համաձայն է, այդպես է երևում, որ համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմի մեջ, ՌԴ-ն պատճառ չունի դիմադրելու այսօր: Հետագայում կտեսնեն՝ ինչպես իրենց ուժերը կտեղակայեն ռեգիոնում: Ամենակարևորը ՀՀ կարմիր գծերն են, որո՞նք են ՀՀ կարմիր գծերը, ՀՀ կարմիր գծերը շարժված են»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Կովկաս» կենտրոնի նախագահ, ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Ազգային ժողովում և Սենատում վերջերս ընդունված հայամետ բանաձևերին ու Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշմանը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ըստ էության ուղիղ տեքստով բացահայտեց, թե ինչպիսին կարող է լինել ԼՂ կարգավիճակի շուրջ խոսակցությունը նաև հնարավոր ռուսական միջնորդությամբ սպասվող Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում:
«Եվ իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան Ղարաբաղի կարգավիճակի մասին, որքան այն մասին, որ Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները պետք է ապահովվեն: Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, պատրաստ է քննարկել և նրանց տրամադրել այն բոլոր իրավունքների երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի այլ քաղաքացիներ»,- հավելել է Լավրովը:
Վերջին օրերին Բաքուն Երևանի դեմ մեծ թափով գործի է դրել տեղեկատվական դիվերսիայի ավանդական գործիքները՝ ամենօրյա ռեժիմով հայկական կողմին մեղադրելով հրադադարի իբրև թե խախտումների մեջ, ապատեղեկատվություն տարածելով այն դեպքում, երբ ՀՀ սահմանամերձ գյուղերն ու դիրքերն են գտնվում թշնամու մշտական կրակոցների թիրախում:
«Մեզ ասում էին՝ սա է իրականությունը, պետք է հաշվի առնել այն»,- այս մասին օրերս ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում, որը գումարվել էր Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ այս պահին ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, բայց համանախագահ երկրները կամ հիմնական խաղացողները, այդ թվում՝ Եվրոպական միությունը ջանքեր են ներդնում, որպեսզի կողմերը բանակցեն իրենց օրակարգով ու իրենց առաջարկներով:
ՀՀ ներկայիս իշխանությունների օրոք Արևմուտքը, որն աշխարհում համարվում է մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների բնօրրան և դիրքավորվել է՝ որպես պաշտպան, այսօր Հայաստանում հիմնականում աչք է փակում գործող իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության հակաժողովրդավարական և անօրինական քայլերի վրա, ավելին, իր գնահատականներով՝ փորձում է լեգիտիմացնել որոշ գործընթացներ և նպաստել իշխանական «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է» թեզին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բացահայտել է, թե ինչու օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ նիստի ընթացքում չստորագրեց Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշման նախագիծն ու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ կազմակերպությունն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության իրականացում Ադրբեջանի հետ սահմանին՝ իրավիճակը գնահատելու համար:
Հայաստան-Ադրբեջան բրյուսելյան գործընթացի ու Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպման տապալման ֆոնին շարունակվում են Պուտին-Ալիև ինտենսիվ բանակցությունները։
Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ նախագահի հետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց այն վայրում, որտեղ կազմակերպվել էր ՀԱՊԿ ղեկավարների նեղ ու ընդլայնված կազմերով նիստերը, «Դվին» հյուրանոցում:
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի չի ունենա: Նույն աղբյուրների համաձայն, Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է նոյեմբերի 25-ին «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովի ընթացքում՝ հավելելով, որ իբրև թե Նիկոլ Փաշինյանը պայմաններ է դրել հանդիպման ձևաչափի վերաբերյալ: