Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները հաջորդ շաբաթ աշխատանքային հանդիպում կանցկացնեն Մոսկվայում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կհանդիպեն հաջորդ երկուշաբթի՝ մարտի 20-ին, Մոսկվայում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ աշխատանքային հանդիպման ընթացքում արտգործնախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Անդրադարձ կլինի նաեւ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման թեմային։

Ավելի վաղ Արարատ Միրզոյանի՝ ՌԴ մայրաքաղաք կատարած այցի մասին հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս